Ինչ են պայմանավորվել Մոսկվան ու Անկարան ահաբեկիչների հարցում, որ ենթակա չէ հանրայնացման

Այդ աշխատանքը յուրաքանչյուր քայլի հանրային մեկնաբանություն չի ենթադրում, բայց այն տարվում է և գտնվում է մեր ռազմական մասնագետների ուշադրության կենտրոնում: Այդպես է արձագանքել ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովան նախորդ շաբաթավերջին ճեպազրույցի ընթացքում հնչած հարցին, որ վերաբերել է Սիրիայից արցախյան գոտի զինյալների տեղափոխումը շարունակելու Թուրքիայի գործողություններին: Հրապարակվում են տեղեկություններ, որ Անկարան շարունակում է զինյալների տեղափոխումը վերաբնակների անվան տակ: Միաժամանակ տեղեկություններ կան, որ Թուրքիան տեղափոխում է այն զինյալների ընտանիքներին, որոնց բերել էր Արցախի դեմ կռվելու:

Ըստ տեղեկությունների՝ այդ կոնտինգենտը իր ընտանիքներով կբնակվի Իրանին սահմանակից Արցախի հարավային շրջաններում, որոնք Թուրքիայի և Իսրայելի աջակցությամբ գրավել է Ադրբեջանը: Զախարովան հայտնում է, թե ոչ բոլոր քայլերն են ենթակա հանրայնացման: Հանրային մակարդակում, պատերազմից ի վեր Ռուսաստանը միայն մտահոգություն է հայտնում փաստի կապակցությամբ, իհարկե նշելով, որ տիրապետում է ստույգ տեղեկությունների: Միաժամանակ, Ռուսաստանը հարվածներ է հասցնում Սիրիայում մերձթուրքական զինյալ խմբավորումների ճամբարներին: Բայց առաջին հայացքից պատժիչ թվացող այդրծողությունները կարող են ունենալ նաև հակառակ էֆեկտ՝ այն իմաստով, որ Թուրքիային ավելի հեշտ լինի համոզել այդ զինյալ խմբավորումների անդամներին տեղափոխվել Կովկաս:

Ըստ այդմ՝ հարցն այն է, թե արդյո՞ք Մոսկվան ի վիճակի է լինելու հարված հասցնել Կովկաս տեղափոխված զինյալներին: Այն, որ Զախարովան նշում է, թե ոչ բոլոր քայլերն են ենթակա հանրայնացման, թերևս վկայում է, որ Մոսկվան այստեղ չունի քայլերի առանձնապես մեծ ընտրություն, քան, թերևս, «ավանդական» դարձած պայմանավորվածությունն է Անկարայի հետ: Հնարավոր է, որ խոսքը փաթեթի մասին է, որն էլ բերել է նոյեմբերի 9-ի համաձայնագրին, որպեսզի Անկարան տա իր հավանությունը: Այդ համաձայնագրով Ռուսաստանը լուծել է Արցախում ռազմական ներկայության հարց, ընդ որում առանցքայինը՝ Բաքվի ստորագրությամբ ներկայության հարց: Միաժամանակ, այդ ներկայությունը չէր կարող ամուր լինել, եթե խաղաղապահ առաքելություն որևէ կերպ խցկվեր Անկարան: Հասկանալի է, որ այդ դեպքում հազիվ թե, օրինակ, Ստեփանակերտի բնակիչները սրտաբաց դիմավորեին ռուս խաղաղապահներին և դպրոցների բացման արարողությանն էլ շնորհակալություն հայտնեին Ռուսաստանին ու Պուտինին: Իսկ դա Մոսկվայի համար Արցախում ռազմական ներկայության հեռանկարի կարևոր հանգամանք է: Ըստ այդմ, առանցքային էր Թուրքիային թույլ չտալ խցկվել, պահել հնարավորինս հեռու և թողնել առավելապես տեխնիկական դերակատարում: Անկարայի համար էլ, թերևս, էական չի եղել դիմադրելը, հատկապես եթե դրա դիմաց հնարավոր է՝ ստացել է Ռուսաստանի լոյալությունը զինյալների և ընդհանրապես Իրանի հյուսիսային սահմանին դեմոգրաֆիական սեփական պատկերի ձևավորման գործում: Իսկ այդտեղ Անկարայի համար կան սկզբունքային խնդիրներ:

Մասնավորապես, Անկարան Ադրբեջանում ունի ռազմա-քաղաքական գերազդեցություն, սակայն չունի թերևս կարևոր մի հանգամանք, առավել ևս մահմեդականության տեսանկյունից՝ հանրային հենարան: Այդ հարցը սուննի մահմեդականությամբ Թուրքիայի համար շիա Ադրբեջանի առումով բավականին զգայուն է: Թուրքերն, ըստ ամենայնի, առավել կարևոր են համարում Մոսկվայի լոյալությունը ստանալ շիա Ադրբեջանում դեմոգրաֆիական «սուննի» ներդրումների համար, դրանով միաժամանակ նաև «սուննիական շերտ» ձևավորելով Իրանի հյուսիսային սահմանին: Իր հերթին, Մոսկվան այդպիսով կարող է ստանալ առիթ Հայաստանի հարավում ևս ռազմական ներկայություն ընդլայնելու համար՝ Ադրբեջանի հետ սահմանի մարտահրավերների հարցում հայկական կողմին աջակցության հիմնավորումով: Մոսկվան չունի հանրայնացնելու ենթակա քայլեր, որովհետև հանրայնացումը ավելորդ խնդիր է լինելու փոխադարձ պայմանավորվածությունների համար: Դրանց շարքում թերևս կլինի այն, որ Թուրքիան երաշխավորի զինյալների հեռավորություն ՌԴ հարավային սահմանից: Զախարովան ըստ երևույթին նկատի ունի հենց դա՝ ասելով, որ հարցը ռազմական մասնագետների վերահսկողության դաշտում է, այլ կերպ ասած՝ զինյալների շարժի վերահսկողության: Համենայնդեպս, հատկանշական է, որ նոյեմբերի 9-ից հետո Ռուսաստանը չի բարձրաձայնում դրանց հեռացման անհրաժեշտությունը:
Ավելին՝ այստեղ

դիտվել է 86 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները