«Հայ ժողովուրդն ընտրեց դահիճին ու սեփական պետության ոչնչացման ուղին։ Աշխարհը չի խանգարում այս որոշմանը, որի արդյունքում Հայաստանի 3-րդ Հանրապետությունը դե ֆակտո դադարում է գոյություն ունենալ». Միքայել Մինասյան

Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«2018 թվականին ժողովուրդը հավատաց, թե Նիկոլը բարձրացրել է ինքնիշխանության դրոշը։

Ընդ որում, մեզ ներշնչել էին, որ ունենք ինքնիշխանության խնդիր։ Ու դրա վերադարձման ճանապարհին որպես աղոթք հնչում էին երկու կախարդական բառ՝ «դուխով» և «հպարտ»։ Ու բոլորին թվում էր՝ ահա եկավ վերջապես այն ժամը, երբ հայերը որոշեցին ու արեցին. փոխեցին իշխանությունը, բերեցին նրան, ով իրենցից էր, իրենց ծոցից, իրենց աչքի առաջ մեծացած, իրենց նմանությամբ, իրենց հայրն ու որդին, իրենց տերն ու ծառան։

Միայն 2.5 տարի անց բոլորը պիտի հասկանային. Նիկոլն ինքնիշխանության դրոշը չպարզեց, այլ 2.5 տարի երկիրը հետևողականորեն հանձնեց նախ՝ օտարերկրյա գործակալներին, իսկ վերջում՝ ուղիղ կառավարման։ 2.5 տարվա ընթացքում սորոսականները շատ արագ մտան կառավարման համակարգ, իրենց Նիկոլով վերցրին կենսագործունեության բոլոր բջիջները, կալանեցին առողջ միտքը, բոլորին դրեցին ցանցային փուչիկի մեջ, որտեղ կարևոր չէր կարծիքի բովանդակությունը, կարևոր էր դրա առատությունը։

Նրանք հետևողականորեն քանդեցին ամեն ինչ։ Ու քանի որ ունեին 30 տարվա մշակած պրոպագանդիստական համակարգեր, ապա կարող էին ցանկացած որոշում փաթեթավորել այնպես, որ որևէ դիմադրության չհանդիպեր։ Նրանք օրեցօր, ժամ առ ժամ ոչնչացնում էին Հայաստան պետության պաշտպանական բոլոր համակարգերը։

«Հեղափոխական» բառապաշարը և երևույթների ընկալումը շատ արագ պարտադրվեց ֆեյսբուհայությանը։ Ով չէր հայհոյում՝ դավաճան էր, ով կասկածում էր՝ նախկին, ով ընդդիմանում էր՝ հանցագործ։ Ցանցերից դուրս՝ իրական Հայաստանում, կոռուպցիայի անվան տակ սկսվեց կարող ուժերի իսկական տեռոր։ ԱԱԾ-ն, ՀՔԾ-ն, ոստիկանությունը որևէ սահմանափակում չունեին։ Որևէ կարմիր գիծ չկար։

Պետությունն անցել էր գործակալների ուղիղ կառավարման ներքո, որտեղ խեղկատակ վիժվածքը կարող էր արդարացնել ամեն ինչ, կարող էր ուղիղ նայել մարդկանց աչքերին ու ստել։ Նրան ամեն ինչ ներվում էր։ Նա կարող էր ինքն իրեն հերքել ու չամաչել։ Ու ամեն ինչ աշխատեց։ Նիկոլը վերացնում էր խանգարողներին, իսկ ֆեյսբուհայությունը կործանում էր պետությունը։ Որովհետև բոլորին ներշնչել էին՝ ժողովուրդն ավելի կարևոր էր, քան պետությունը։

2.5 տարի անց, երբ գործն արված է, արդյունքում չունենք ո՛չ ժողովուրդ, ո՛չ պետություն։ Իսկ ինքնիշխանությունը ուղղակի վերացրեց։

Այդ ընթացքում մեր դաշնակիցը բնականորեն արձագանքեց տեղ ունեցածին։ Քանի որ շատ լավ հասկանում էր, որ իրական նպատակն իր անվտագությունն է, արեց մեր պետության անտերությունից ու կառավարիչների անողնաշարությունից բխող շատ տրամաբանական քայլ. որդեգրեց նրան, ում որդեգրել էր ժողովուրդը։ Արդյունքում և՛ Արևմուտքը, և՛ Արևելքը հարգեցին ժողովրդավարության բարձր չափանիշներն ու ձեռքբերումները և չգնացին հայ ժողովրդի կամքին հակառակ (և շարունակում են հարգել առ այսօր, յուրաքանչյուրը՝ ըստ իր շահի)։

Հայ ժողովուրդն ընտրեց դահիճին ու սեփական պետության ոչնչացման ուղին։ Աշխարհը չի խանգարում այս որոշմանը, որի արդյունքում Հայաստանի 3-րդ Հանրապետությունը դե ֆակտո դադարում է գոյություն ունենալ։
Այսօր Հայաստանը, միջազգային իրավունքի սուբյեկտից վերածվել է օբյեկտի։ Այսօր առանց մեր մասնակցության որոշվում է Հայաստանի, կրկնում եմ՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Առանց Հայաստանի մասնակցության որոշվում է գերեվարված քաղաքացիների ճակատագիրը։ Առանց Հայաստանի մասնակցության որոշվում է երկրի լինել-չլինելը։ Եթե լինելը, ապա՝ ինչպիսին։

Սա էինք ուզո՞ւմ։ Սա էլ ստացանք։ Ու բոլորը հարգում են մեր ընտրությունը։ Բոլորը քաղաքավարի չեն խանգարում մեր «ինքնասպանությանը»։ Բոլորը հարգում են հայ ժողովրդի կամարտահայտությունը։

Այսքանը։ Իսկ եթե «դուխով հպարտներից» որևէ մեկը համարձակվի կրկին ծպտուն հանել ինքնիշխանության մասին, ցուցադրեք նրան ցանկացած լուսանկար այսօրվա Արցախից։ Այնտեղ կա երեք երկրի դրոշ, որոնցից ոչ մեկը հայկական չէ։ Այնտեղ կա երեք երկրի բանակ՝ ռուսական, թուրքական, և ադրբեջանական։ Այս փաստը շատերը չեն ցանկանում նկատել։ Իսկ ինքնիշխանության մասին ավանդաբար բղավողները նախընտրում են լռել։

Ուղիղ 100 տարի առաջ այս օրը հայ ժողովրդին «պարտադրվեց» խորհրդայնացումը։ Դրա պատճառով փրկվեցինք։ Իսկ այսօր՝ 100 տարի անց, անցյալի դասերը հաշվի առնելով, բոլորը «հարգում են» ինքնիշխանության վերաբերյալ հայ ժողովրդի յուրօրինակ ընկալումը՝ թողնելով ժողովրդին դեմ առ դեմ իր ինքնաոչնչացնող ընտրության հետ։

Հ.Գ. Նկարում էտրուսկյան դամբարանից որմնանկար է։ Այդպես էլ կոչվում է «Մտրակման որմնանկար»։ Մինչև հիմա գիտնականները փորձում են հասկանալ՝ սա սիրո թե պատժի տեսարան է»:

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները