«Էլի ուզում են առաջ գան». միջադեպ Սյունիքում՝ հայերի և ադրբեջանցիների միջև

Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների նոյեմբերի 9-ի հայտնի համատեղ հայտարարությունում որեւէ անդրադարձ չկա, թե Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի սահմանները ինչպես են հստակեցվելու։ Կան միայն առանձին պաշտոնյաների հայտարարություններ, թե երկու երկրների սահմանազատումն իրականացվելու է՝ հիմք ընդունելով նախկին խորհրդային հանրապետությունների սահմանները։

 

Խորհրդային Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանների համաձայն՝ օրինակ, Կապանի օդանավակայանը Ադրբեջանից բաժանում էր միայն Ողջի գետը. գետից այն կողմ Ադրբեջանն էր, այս կողմ՝ օդանավակայանը։ Նշված խնդիրներին երեկ անդրադարձել էր նաեւ Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը՝ գրելով. «Այս պահի դրությամբ Սյունիքի մարզի ճանապարհները, Կապան-Գորիս մայրուղին անվտանգ են, մարզի սահմանները վերահսկելի են ու անվտանգ, մարզում որեւէ տեղ սահմանազատման աշխատանք չի կատարվում, Սյունիքի մարզից որեւէ գյուղ հանձնելու հարց չի քննարկվում, Կապանի օդանավակայանը գտնվում է եւ կմնա Կապան համայնքի տարածքում»։

Նկատենք՝ Սյունիքի մարզի շատ գյուղեր դարձան սահմանամերձ, իսկ հայ-ադրբեջանական սահմանին ամենամոտը գտնվում են Տեղ խոշորացված համայնքի գյուղերը: Սակայն վերջինիս ղեկավար Ներսես Շադունցը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, թե համայնքից ոչ ոք չի հեռացել, ոչ ոք չի էլ պատրաստվում հեռանալ, եւ անգամ մի թիզ հող չեն զիջի: «Աշխատում ենք էլի մեր վարչական տարածքներով, մեր պոստերով: Չկա դեպք, որ մեր խոշորացված համայնքից որեւէ մեկը դուրս եկացած լինի, սա հիմք ընդունի եւ ասի, որ արտագաղթելու է, նման բան չկա եւ չի էլ լինելու», – նշեց նա:Համայնքի ղեկավարը նաեւ մի միջադեպի մասին պատմեց. «Դա է մեզ բաժին հասել, ու պետք է դիմակայենք: Շատ մոտ ենք իրար, մի քանի մետր այն կողմ իրենք են, այս կողմը՝ մենք: Այսօր նենց միջադեպ է եղել, որ մենք իրենց հետ կանգնել ենք, սկսել ենք խոսել: Եկել են, էլի ուզում են առաջ գան, առաջ գան: Իրենք ուզում են ամեն մետրին գան կանգնեն», – նշեց նա: Այսինքն՝ թշնամին ուղիղ շարունակում է հարաբերվել մեր հայրենակիցների հետ, սակայն հայկական բանակը չկա։ Գոնե այս դեպքում էլ արձանագրվեց, որ տեղում չէ։

դիտվել է 209 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները