Ռազմական դրության պահպանումը խոչընդոտում է ռազմագերիների վերադարձին. Պատգամավոր

Հայաստանում իշխանություն չկա։ Կա մեկ մարդ եւ այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է, ով համառորեն հրաժարվում է հեռանալ։ Հոգեբանության մեջ մի զգայուն տերմին կա՝ «էմոցիոնալ ինտելեկտ»՝ երբ մեղավորը համառորեն հրաժարվում է ընդունել իր մեղքը, որովհետեւ չունի ամոթի զգացում, չունի պատասխանատվության զգացում, չունի կարեկցանք եւ ըստ այդմ՝ չունի էմոցիոնալ ինտելեկտ։ Նիկոլի ողջ թիմը էմոցիոնալ ինտելեկտից զուրկ խեղվածներ են, ովքեր չեն ամաչում, չեն կարեկցում եւ չեն գիտակցում տեղի ունեցած արհավիրքի ողջ ծանրությունը։ Սա հոգեբանական լուրջ խնդիր է։

 

Էս մարդիկ շարունակում են խաբել ռազմագերիների ծնողներին, թե ամեն ինչ անելու են՝ իրենց որդիների վերադարձի համար։

Այն, որ պարտվածը ոչինչ անել չի կարող այն պարզ պատճառով, որ իր հետ որեւէ մեկը չի բանակցելու, իսկ չեն բանակցելու նույնքան պարզ պատճառով, որ իրեն պարզապես բանի, կամ` ոչ մի բանի տեղ դնող չկա՝ սա փաստ է։ Բայց, կա նաեւ իրավական մի խնդիր, որից «կառչելով» Ադրբեջանը կարող է ձգձգել մեր ռազմագերիների վերադարձը։ 1949 թվականին ընդունված՝ «Ռազմագերիների հետ վարվելակերպի կոնվենցիայի 118-րդ հոդվածը հստակ արձանագրում է՝ «ռազմագերիները ազատվում եւ հայրենադարձվում են անմիջապես ռազմական գործողությունները դադարեցնելուց հետո»։ Ստորագրված եռակողմ փաստաթղթի համաձայն՝ ռազմական գործողությունները ավարտվել են նոյեմբերի 10-ին։ Մինչդեռ, Փաշինյանը համառորեն հրաժարվում է չեղարկել ռազմական դրությունը, ինչը նշանակում է, որ դե յուրե ռազմական իրավիճակը ավարտված չէ։ Դա էլ իր հերթին նշանակում է, որ Ալիեւը, ով նույնքան «շուստրի» է, որքան Փաշինյանը, իրավունք ունի չկատարելու կոնվենցիայի պահանջը, որին միացել է նաեւ Ադրբեջանը։

Բնականաբար, իշխանահպատակ բիոզանգվածը, ում կողքից Դարվինի էվոլյուցիան անտարբեր անցել է, շարունակելու է կիրիլիցայով եւ լատինատառով իր գեհենակալ նզովքը, բայց դե դրանից փաստը չի դադարելու լինել ակնհայտ՝ քանի դեռ ռազմական դրությունը պահպանվում է, Ադրբեջանը կարող է չկատարել «Ռազմագերիների հետ վարվելակերպի կոնվենցիայի 118-րդ հոդվածը»։

Այս պահին՝ այսքանը։

 

ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյան

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները