GPS-ով սահման գծելը պետական հանցագործություն է. Արթուր Վանեցյան. «Փաստինֆո»

«Կապիտուլյացիայի փաստաթուղթը ստորագրած մարդը չի կարող հակադարձել իրեն հաղթած երկրի ղեկավարին»,- «Փաստինֆո»-ի եթերում ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, հավելելով, որ ադրբեջանական ԶՈՒ ներկայացուցիչները մտնում են հայկական բնակավայրեր, առեւանգում քաղաքացիներին, ծեծում, խոշտանգում, իսկ պաշտոնական Երեւանը չի արձագանքում։ Ալիեւը ցինիկ արտահայտություններ է անում ու Փաշինյանը անպատասխան է թողնում։

«Կամ նրա մեջ կա պարտվողի բարդույթ եւ նա չի կարողանում անցնել դա եւ պատասխանել, կամ կա ինչ -որ պայմանավորվածություն՝ ինչ որ բանի դիմաց՝ լռելու եւ հանձնելու մեր հայրենիքը հակառակորդին»։

Թե ո՞րն է իրականությունը, պետք է պարզի արդար քննությունը եւ տրվի հստակ պատասխաններ։

«Մենք այսօր ունենք շուրջ 500 կմ բաց սահման։ Հարավային հատվածը՝ Ֆիզուլի, Ջաբրայիլ, Զանգիլան, Քարվաճառ՝ Սյունիքի մարզը ամբողջությամբ մնացել է անպաշտպան։ Այսօր ստրատեգիական բարձունքներ ենք զիջում՝ առանց մի կրակոցի, տրվում է նահանջի հրաման եւ ադրբեջանական զինուժը տեղակայվում է Գեղարքունիքի մարզի սահմաններին։ Նույնը Լաչինի մասին է խոսքը։ Այսինքն, պետություն, որ կզբաղվի անվտանգությամբ՝ չկա»։

Ըստ Վանեցյանի՝ սահմանամերձ նոր բնակավայրերից դուրս գտնվող մարդիկ չեն գիտակցում, որ թշնամին հասել է մեր տուն եւ րոպե առաջ պետք է անվտանգային միջոցառումներ իրականացվեն, որպեսզի ապահովվի ՀՀ քաղաքացիների անվտանգությունն եւ ՀՀ տարածքային ամբողջականությունը։

Իսկ ի՞նչ է նշանակում GPS-ով սահման գծել, Վանեցյանն ասաց՝ դա պետական հանցագործություն է։

«Սահման գծելու հստակ մեխանիզմներ կան եւ դա ողջ աշխարհում օգտագործվող մեխանիզմներ են։ Կան քարտեզներ, կան դեմարկացիայի միջոցառումներ, որտեղ մարդիկ գնում եւ կոնկրետ չափագրում են իրականացնում՝ գծելով պետական սահմանը։ Դա անգրագիտություն է։ Դրա համար եմ ասում՝ Փաշինյանը պայմանավորվա՞ծ է անում, պարտավորություննե՞ր ունի, թե՞ ուղղակի անխելք է»։

Ըստ Արթուր Վանեցյանի՝ ՀՀ-ում խորը ճգնաժամ է բոլոր առումներով, իսկ ճգնաժամի հաղթահարման միակ ելքը՝ արագ եւ անցնցում կառավարության փոփոխությունն է։ Օր առաջ պետք է իրականացվի Նիկոլ Փաշինյանի հեռացումն իշխանությունից, ձեւավորվի թիմ, որ կկարողանա դժվար իրավիճակից երկիրը դուրս բերել։

«Դե ֆակտո ես համարում եմ՝ Փաշինյանն այլեւս չկա որպես վարչապետ եւ առհասարակ նա քաղաքական դիակ է։ Երկրորդ հարցը, որ նա այնքան անթասիբ եւ աներես մարդ է, որ բոլոր ճանապարհներով փորձում է կառչած մնալ աթոռից եւ ամեն ինչ անում է իշխանությունը պահելու համար, բայց հասարակության լայն շերտերում կա հստակ պահանջ, որ Փաշինյանը պետք է գնա»,- ասաց Արթուր Վանեցյանը։

Ըստ «Հայրենիք» կուսակցության ղեկավարի, գնահատականը, որն այսօր կա որոշ շրջանակներում, հիմնված է ֆեյսբուքյան տիրույթի ուսումնասիրությունների վրա, իսկ ֆեյսբուքյան տիրույթում Նիկոլ Փաշինյանը՝ լինելով բարձր որակի մանիպուլյատոր, կարողանում է իր կողմից ղեկավարվող մեծ ֆեյքային բանակներն ուղղորդել եւ մարդկանց մեջ ձեւավորել մի իրավիճակ, որ ինքը դեռեւս ունի հանրային ընկալում կամ աջակցություն։

«Փաշինյանը ունի հանրային ընկալում բացառապես ֆեյսբուքյան տիրույթում գործող ֆեյքերի շրջանում։ Նրա միակ հենարանը մնացել է այդ ֆաբրիկաները»,- ասաց Արթուր Վանեցյանը։

 

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները