Վարդենիսցի Մոշն իր վրա է վերցրել ականանետից արձակած արկի հարվածը` փրկելով երկու ժամկետային զինծառայողի

Կամո Մինասյանը (Վարդենիսցի Մոշ) իր վրա է վերցրել ականանետից արձակած արկի հարվածը՝ մարմնով փակելով երկու ժամկետային զինծառայողի և փրկելով նրանց կյանքը:

 

«Քարվաճառում էր ծառայում, շատ լավ տիրապետում էր ռազմական գործին, յուրաքանչյուր զենքի ձայն տարբերակում էր, արկի ձայնն էլ բացառություն չէր. սակայն պատերազմի ժամանակ հրամանատարին այդպես էլ չհաջողվեց զինվորներին տալ «պառկե՛ք կամ փախե՛ք» հրամանը, փոխարենը՝ առանց մեկ վայրկյան վարանելու, պատնեշ դարձավ զինվորների համար»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում պատմում է Կամոյի կինը՝ Անուշիկ Բադեյանը:

Ամբողջ մտքով ու հոգով ծառայությանը նվիրված Վարդենիսցի Մոշը սեպտեմբերի 27-ին՝ արձակուրդով պայմանավորված, տանն էր, բայց կինը հիշում է, թե ինչպես զարթնեց ԱԹՍ-ի ձայնից, առանց հրաժեշտի՝ գնաց ռազմաճակատ. «Շատ արագ պարզեց՝ ինչ էր կատարվում սահմանին, արագ-արագ հագնվեց, այլայլված դուրս եկավ տնից, այդպես էլ այլևս չտեսանք նրան: Երեկոյան խոսեցինք, ամեն ինչ կարգին էր, լավ էր: Ամեն առավոտ ու երեկո զանգում էր, ասում էր՝ հանգիստ եղեք, ամեն ինչ լավ է. Կամոն այդպես էր ասում, նույնիսկ, ծայրահեղ իրավիճակներում ու երբեք չէր դժգոհում»:

14 տարի միասին ապրած զույգը միմյանց լավ էր հասկանում, Անուշիկն ասում է՝ Կամոն ազնիվ էր, բարի ու չափազանց անվախ. «Իր անվախությունից ես էի վախենում, թե՛ առօրյայում, թե՛ կյանքում ոչ մի բանից չէր վախենում, ցանկացած դժվարություն հաղթահարում էր։ Կարեկցող էր, դիմացինի համար, անգամ, իր կյանքը կտար ու տվեց…»:

 

Կամոն ունի 3 երեխա, նրանց համար անթերի հայր ու ընկեր է եղել: 18 տարի կյանքը նվիրել է զինվորական գործին, հերոսի համար առաջնայինը հայրենիքն է եղել, հետո՝ ընտանիքը:

 Ավելին՝ այստեղ
դիտվել է 551 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները