Ութ կիլոմետր հետ ենք եկել. GPS-ով սահմանազատված Կոռնիձորի միակ ճանապարհի երեք կողմում ադրբեջանցիներ են

Սյունիքի մարզի Կոռնիձոր համայնքը դեկտեմբերի 1-ին Արցախի Քաշաթաղի շրջանի՝ Ադրբեջանին անցնելուց հետո սահմանամերձ է դարձել։ Համայնքի վարչական ղեկավարի տեղակալ Արկադի Խաչատրյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ գյուղն այժմ սահմանից առավեագույնը 400 մետր է հեռու, իսկ հայկական դիրքերը՝ գյուղից 200։

«Ահագին առաջ ենք եղել, ամսի 1-ին հետ ենք եկել 8 կմ։ Դե ինչ անենք՝ պետական սահմանը էդտեղով է անցնում, բանը դա է, սահմանը GPS-ով են գծում։ Ժամանակին՝ 23 թվին, էդ տարածքը մեր գյուղինն է եղել, ասել են՝ վարելահող է եղել, տվել են թուրքերին, տենց էլ մենք տուժել ենք։ Հիմա գյուղի միակ ճանապարհի երեք կողմով իրենք են։ Կյանքի ճանապարհն է, դա էլ մեր կյանքի ճանապարհն է․․․»,- ասաց նա։

յուղի դիրքերը պահում է տեղացիներից կազմված ջոկատը։

«Գյուղի ազգաբնակչությունն է միայն, օգնող ուժեր չունենք։ Մարդը, որ երկու օր պետք է կագնի, 5 օր է կանգնում, 10 օր պետք է կանգնի, 15 օր է կանգնում։ Անցած ամսի 20-ից դիրքեր ենք պահում»,- ասաց Արկադի Խաչատրյանը՝ նշելով, որ գյուղացիների տրամադրությունը վատ չի․ «Մենք մեր գյուղն ենք պահում, դրանով ենք մտածում, որ արդար գործ ենք անում»։

Գյուղի արոտավայրերի եւ արտերի զգալի մասը մնացել են սահմանից այն կողմ։
Ավելին՝ այստեղ

դիտվել է 100 անգամ
Լրահոս
Քաղաքապետարանը հրապարակել է Կիևյան կամրջի փակ լինելու պատճառով առաջարկվող ուղեգծերը Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 7 վագոն հացահատիկ Թունիսի հավաքականը հեռացրել է մարզչին 5-1 հաշվով Շվեդիային պարտվելուց հետո Խոշոր վթար՝ Կոտայքում Ի՞նչ է բացահայտվել թմրանյnւթի պատճառով հիվանդանոցում հայտնված 12-ամյա տղայի դեպքից Նիդեռլանդները պատրաստվում է պատերազմի Ռուսաստանի դեմ և արդեն կառուցել է ռազմագերիների ճամբար Նավթի համաշխարհային գները կտրուկ նվազել են Ավազակային հարձակում՝ Երևանում Իսրայելը Լիբանանի հարավային շրջանների վրա նոր հարձակումներ է իրականացրել Ընտրություններն ավարտված են, կարելի է արդեն հարկերն էլ բարձրացնել. «Փաստ» «Քաղաքացու քվեն ոտնահարվեց. գործ ունենք հակաքաղաքագիտական, անտրամաբանական և ապալեգիտիմ մի գործընթացի հետ». «Փաստ» Հուժկու սլացք... դեպի վնասարարություն ու քաոս. «Փաստ» Չեղարկված տեղամասեր և «կորած» ձայներ. որտե՞ղ է ընտրական արդարությունը. «Փաստ» Բոլոր ինստիտուտների կազմալուծում ու վարկաբեկում. «Փաստ» Ինչպես ակտիվ քաղաքացին տապալեց իշխանության ընտրական հաշվարկների պլանը. «Փաստ» Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ» ԿԸՀ-ն ջնջում է ընտրության իրավունքը. մանդատագողություն բացահայտ ցինիզմով. «Փաստ» Արյուն՝ Սիդնեյի լողափերին. շնաձուկն ափից ընդամենը 30 մետր հեռավորության վրա հարձակվել է կնոջ վրա ԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆ 37-ամյա Լևանդովսկին բանակցություններ է սկսել նոր ակումբի հետ Իսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավին «Մեր ընկերությունը ուղղակի տարիների պատմություն չէ»․ Արփի Գաբրիելյանը լուսանկար է հրապարակել Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ին Ռուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ Պուտին Հայ ոսկերիչ Ալեքս Մոսը Տակաշի Մուրակամիի համար ներկայացրել է ինքնատիպ ադամանդե վզնոց
Ամենաընթերցվածները