7-րդ ՊՇ-ն, որի մասին այսօր Փաշինյանը աղմկահարույց հայտարարություն արեց, կռվել է լեգենդար Քյոխի հրամանատարությամբ

 


Նիկոլ Փաշինյանն իր այսօրվա լայվում մի ձևակերպում թույլ տվեց, ինչը իմ, իմ նման շատերի և կարծում եմ՝ առաջին հերթին Դավիթ Տոնոյանի, Օնիկ Գասպարյանի, Արայիկ Հարությունյանի, Ջալալ Հարությունյանի, ՊԲ հրամանատարության, հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամիավորման հրամանատարության և 7-րդ Պաշտպանական շրջանի (ՊՇ) զինծառայայողների մոտ, բազմաթիվ հարցեր է առաջացրել։

 

Փաշինյանն ասում է, որ պատերազմի ընթացքում մեկ անգամ է միանձնյա որոշում կայացրել և այդ որոշման շնորհիվ 7ՊՇ-ն (Եղնիկներ) իր տեղում է, որովհետև ոմանք խուճապի մեջ լինելով ցանկանում էին այդ շրջանն էլ հանձնել։

Պատկերացնում եմ, թե վարչապետի այս հայտարարությունը ինչպիսի տհաճությամբ են ընդունել ՊԲ 7ՊՇ զինծառայողները, մանավանդ, որ նրանք այս պահին էլ շարունակում են իրենց ծանր, սակայն անչափ պատասխանատու ծառայությունը։

Պատկերացնում եմ, թե ինչ է վարչապետի այս հայտարարության մասին մտածում Արցախի հերոս Քյոխը՝ Կարո Ջալավյանը, ով ոչ միայն այս պատերազմին, այլ 1990-ականներից, տարբեր հրամանատարական օղակներում, գերազանց ծառայություն է տարել ՊԲ շարքերում․ պատերազմի օրերին 7ՊՇ-ն նրա հրամանատարությամբ գերազանց է կատարել իր ծառայությունը։

Կարծում եմ՝ Արցախի նախագահը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը, ՀՀ պաշտպանության նախարարը, ՊԲ հրամանատարն այս առումով ասելիք ունեն, որովհետև այդ որոշման կամ դրա քննարկումների մասին միայն նրանք կարող էին իմանալ, էլ չեմ ասում, որ վարչապետի մեղադրանքի սլաքը նրանցից ոմանց է ուղղված, եթե ոչ նրանց բոլորին։

Ավելին՝ այստեղ

 
 

 

դիտվել է 2606 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները