ՀՆԱ-ի ցուցանիշով անցել ենք և´ Վրաստանին, և´ Ադրբեջանին՝ դառնալով Հարավային Կովկասի առաջատար երկիրը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ժողովուրդ ջան, հիշու՞մ եք, որ ԱԺ ամբիոնից հայտարարեցի, որ 2019 թվականի արդյունքներով՝ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով կանցնենք Վրաստանին, իսկ 2020 թվականի արդյունքներով՝ նաեւ Ադրբեջանին:
Պարզվում է՝ 2019 թվականի արդյունքներով անցել ենք եւ Վրաստանին, եւ Ադրբեջանին՝ դառնալով Հարավային Կովկասի առաջատար երկիրը:
Դա պաշտոնապես արձանագրել է Արժույթի միջազգային հիմնադրամը»։