Դավիթը սիրով էր խնամում ծաղիկներ, իր հուղարկավորության օրը՝ հերոսի խնամած ծաղիկը՝ կալան լացել է .ՏԵՍԱՆՅՈՒԹ.

Դեկտեմբերի 21-ին կլրանա Շուշիում զոհված Դավիթ Հովհաննիսյանի 19 ամյակը: Դավիթը վերջին անգամ հարազատների հետ կապ էր հաստատել նոյեմբերի 7-ին, վստահ էր՝ հաղթանակած ետ էր գալու: ArmLife.am-ի հետ զուրյցում Դավիթ Հովհաննիսյանի մտերիմը՝ Լանա Համբարձումյանը տեղեկացրեց, որ Դավիթը շատ կատակասեր էր, ուրախությամբ լեցուն էր, տխրությունը երբեք իր համար չի եղել. «Երբեք իրեն տխուր չեմ տեսել, հակառակը՝ ինքը հենց տխուր մարդ էր տեսնում՝ ուրախացնում էր: Հիշում եմ` երբ իմացավ, որ իրեն էլի եղբայր է ծնվելու, լուրջ-լուրջ դեմքով ասեց. «Ի, չհասկացա, բա ես ինչի եմ հիմա իմանում», հետո ծիծաղեց ու ասաց, որ կատակում է, այդ օրը ուրախությանը չափ չկար, նա ամենաերջանիկներից էր»: Դավիթը նաև հիանալի դհոլ էր նվագում, այդ ասպարեզում միշտ փայլում էր. «Դավիթս միշտ փորձել էր ինձ դհոլ նվագել սովորեցնել»: Դավիթին մահացած գտնելուց մի քանի օր առաջ եղբայրն էր ժամկետային ծառայությունից վերադարձել տուն, մայրիկին վստահեցնում էր՝ Դավիթն էլ կգա, ափսոս… «Չեմ ուզում հավատալ, որ նրա գոյությունը երկրային կյանքում այսուհետ ավարտված է… չեմ հավատում, որ մտնեմ այդ դռներից ներս, էլ Դավիթը ժպտալով չի ասի.«Այ Լան ջան, ինչ լավ ա եկար, ես ու դու մի տարիքի ենք, իրանց հետ գործ չունես, արի գնանք նոր խաղ եմ գտել հեռախոսով, չես պատկերացնի ինչ լավն ա…»,-նշում է Լանա Համբարձումյանը՝ տեղեկացնելով, որ Դավիթը շատ էր սիրում ծաղիկներ խնամել, նա ջերմոց ուներ. «Իր սիրած ծաղիկը կալան էր, որին նա միշտ խնամում ու առանձնահատուկ էր մոտենում: Իր հուղարկավորության օրը՝ իր խնամած կալան լացեց»: «Ցեխոտ կոշիկներով, բայց մաքուր հոգով տղան այլևս չկա, մեզ հետ չէ: Իմ ճանաչած Դավիթներից դու թերևս ամենալուսավորն ես, ամենապայծառը, ամենատաղանդավորը, ամենաժպտերեսը, ամենակատակասերն ու ամենա ամենան: Դու քո անվանը հավատարիմ մնացիր Դա՜՜՜վ, ուշի ուշով կռվեցիր, մարտնչեցիր ու հաղթանակը գրկած ընկար: Ընկար, որ ապրենք, ժպտանք ու պատմեք քո կերտած հաղթանակների մասին: Դա՜՜՜վ, դու անհապաղ բոլորի երեսին ծիծաղ էիր նկարում, սովորեցնում ժպտալ, հիմա բոլորիս քո ժպիտին կարոտ թողեցիր ու միացար անմար աստղերին: Սիրով խնամում էիր ծաղիկները, հիմա դու ես ծաղիկ դարձել, բայց անթառամ: Ախր էնքա՜ն չնչին են բառերը քեզ բնութագրելու համար, էնքան հասարակ են բառերը քո հոգին նկարագրելու համար, էնքան քիչ ու ոչինչ չասող են քեզ ու քո մասին պատմելու համար… 
Ավելին՝ այստեղ

դիտվել է 1053 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները