«Իրականում որտեղից թուրքը անարգել հասավ Հադրութ». Ղ. Ավետումյան

Արցախյան երկրորդ պատերազմին մասնակցած Ղևոնդ Ավետումյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Թե որտեղից թուրքը անարգել հասավ Հադրութ-

Հոկտեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը նահանջեցինք Բանաձոր (1): Մոտ 5ժ անձևի տակ ( լետնի հագած թրջվելով) հասանք Բանաձոր կեսգիշերն անց: Լավ սառեցինք գիշերը, թաց շորերը հագներս չորացավ, նոր առավոտյան նոր ձմեռային շորեր վերցեցինք, միացանք 3 հոգով մի ջոկատի: 25 հոգանոց մեր ջոկատով իջանք (կարմիրով) Ջաբրայիլի խաչմերուկի մոտ պարտիզանական պայքարի:

Էստեղ հետաքրքիրը սկսեց. մի քանի րոպե հետո տեսնում ենք, որ թուրքերն են մեքենաներով գալիս մեր եկած ճանապարհով: Մի կես ժամ հետո հրետակոծությունը սկսվեց և թիկունքից և առջևից: Մեզ ձորից միացան Հայաստանի ամենաուժեղ տղերքը, բոյից էին գալիս, ոտքից գլուխ ցեխ, ավտոմատներն ամբողջովին ցեխի մեջ կորած: Էն 18-20 տարեկան տղերքն էին, ովքեր գետնի տակից դուրս էին գալիս ու սկսում փրթել- թափել: Նայում էիր նրանց ու նախանձից մեռնում. հալալ ա, հալալ:

Հրամանատարիս իմացության շնորհիվ երկնքից մեր գլխին թափվող սնարյադների տակից դուրս եկանք: Ի դեպ, հրամանատարս այն հրամանատարն էր, որ համ խելացի էր, համ դուխով ու զինվորին երբեք չէր թողնի (ցավոք ամբողջ պատերազմի ժամանակ իր նման հրամանատարի էլ չեմ հանդիպել, ամեն մեկի մոտ էդ հատկանիշներից մեկը պակասում էր): Մեր արդեն 24 հոգանոց ջոկատով ու ուժեղ Տղերքի հետ նահանջեցիք դեպի Հադրութ: Ճանապարհին ցեխ, անձրև, սնարյադ, սնայպեր ու 8 կգ դարձած վատնիկ (արա էդ շորը ո՞վ ա ստեղծել, ես դրա ...)

Հասանք 2 կետը, որտեղ գտնվում է սիրուն մի լճակ: Նրա գույնը կախարդական էր, այդպիսի լիճ Հայաստանում չկա ու այդպիսի գեղեցկություն ոչ մի տեղ ու ոչ մեկի մոտ չկա: 2 րոպե զմայլվելուց հետո և «անպայման կվերադառնանք» խոստանալուց հետո շարժվեցինք (կրակի տակ էինք):
     3 կետում կամանդիրիս հարցրի.
     -Կամանդիր, էստեղ դիրքավորված ոչ մի զինվոր չկա, վաղը մյուս օրը թուրքը էստեղով հանգիստ կհասնի Հադրութ:
     Ասեց.

-Գիտեմ Ղևոնդ, բայց մենք բան չենք կարա անենք, գնացինք:
     Մոտ 30 կմ քայլելուց հետո մեռած հասանք Հադրութ:
     4 օր հետո թուրքը հասավ Հադրութ...
     Հիմա հարցեր.
Ավելին՝ այստեղ

դիտվել է 1265 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները