Իսկ Դուք Գիտե՞ք,Թե Որքան Գումար Կստանաք Պետությունից, Եթե Առհասարակ Ստաժ Չունեք. Սա Պետք Է Իմանա Յուրաքանչուրը․․

Եթե լրացել է Ձեր 65 տարին, չունեք կենսաթոշակ ստանալու իրավունք, քանի որ չունեք աշխատանքային ստաժ, ապա այս դեպքում ևս Դուք չեք մնա ձեռնունայն։ Պետությունը փորձել է ձեռք մեկնել նաև նրանց, ովքեր դպրոցից հետո այդպես էլ երբևէ չեն աշխատել կամ աշխատել են, բայց չունեն գրանցված ստաժ ու գործատւոի հետ չեն կնքել քաղիրավական պայմանագիր:

Նպաստը, որը նշված դեպքերում նշանակում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը, կոչվում է ԾԵՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏ

Dialogue.am-ը «Սոցիալական իրավունք» շարքի հերթական հրապարակմամբ այս անգամ անդարադառնում ենք ծերության նպաստի տրամադրման կարգին ու չափին: Սկսենք նրանից, որ ծերության նպաստը նշանակվում է ՑՄԱՀ։ Այն, ի տարբերություն կենսաթոշակների չափի, հաստատուն է՝ ցանկացած քաղաքացի որպես ծերության նպաստ ամեն ամիս ստանում է կայուն եկամուտՙ որը կազմում է ընդամենը 16 հազար դրամ:

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության կողմից մեզ տրամադրված տվյալների համաձայն՝ Հանրապետությունում ծերության նպաստ ստանալու իրավունք ունեցող անձանց թիվը միայն 2016-ին կազմել է 3 973 նպաստառու:

Ում դիմել և ինչ փաստաթղթեր ներկայացնել Ծերության նպաստը նշանակելու համար անհրաժեշտ է, որ քաղաքացին անձամբ դիմի ՍԱՊԾ-ի ցանկացած տարածքային կենտրոն՝ անկախ իր բնակության հաշվառման վայրից, քանի որ նպաստը նշանակվում է ստանալու իրավունք ունեցող անձի գրավոր դիմումի հիման վրա։

Դիմումին կից ներկայացվում են անձը հաստատող փաստաթուղթ՝ անձնագիր կամ նույնականացման քարտ։
Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձիք՝ արպես անձը հաստատող փաստաթուղթ, կարող են ներկայացնել` ՀՀ-ում բնակվելու իրավունքը (կացության կարգավիճակը) հաստատող փաստաթուղթը, իսկ փախստականի կարգավիճակ ունեցող անձիք` կոնվենցիոնմ ճամփորդական փաստաթուղթ:

 

Տարածքային կենտրոնը 10 աշխատանքային օրվա ընթացքում ճշտում է ներկայացված տվյալների հավաստիությունը և որոշում է ընդունում՝ նշանակել նպաստը կամ մերժել: Նպաստի նշանակումը մերժելու դեպքում 5 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին դիմողը գրավոր է ծանուցվում: Նպաստի նշանակումը կարող է մերժվել, եթե դիմողը չունի նպաստի իրավունք (օրինակ՝ դեռ չի լրացել 65 տարին կամ արդեն իսկ ստանում է տարիքային աշխատանքային կենսաթոշակ) կամ դիմումին կից չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը:

Նկատենք, որ ծերանոցում բնակվող անձին ծերության նպաստ չի նշանակվում և չի վճարվում։ Ծերության նպաստը նշանակվում է նպաստի իրավունք տվող տարիքը (65 տարեկանը) լրանալու օրվանից, եթե նպաստ նշանակելու դիմումը ներկայացվել է այդ օրվանից հետո` 3 ամսվա ընթացքում:

Ուշադրություն. Եթե քաղաքացին ՍԱՊԾ դիմում ներկայացնի իր 65-ը լրանալուց հետո 3 ամիս անց, ապա նախորդ երեք ամիսների վճարվելիք նպաստը չի ստանա, փոխարենը նպաստը կնշանակվի և կհաշվվի դիմումը ներկայացնելու օրվանից: Այն նշանակելու համար 65 տարեկանը լրանալուց հետո կարող եք դիմել ցանկացած ժամանակ` Ձեր հայեցողությամբ: Ծերության նպաստ ստանալու իրավունքը դադարեցվում է՝

Նպաստառուի մահվան, ինչպես նաև նրան մահացած կամ անհայտ բացակայող ճանաչելու դեպքում,

Նպաստառուին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կենսաթոշակ նշանակելու դեպքում, Նպաստառուի՝ ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու դեպքում. ՀՀ երկքաղաքացի նպաստառուի` մշտապես կամ առավելապես օտարերկրյա պետությունում բնակություն հաստատելու դեպքում, ինչպես նաև ՀՀ բնակության վայրի (հասցեի) հաշվառումից դուրս գալու և մեկամսյա ժամկետում չհաշվառվելու դեպքում, Նպաստի իրավունքը կորցնելու կամ նպաստի գործում կեղծ (ոչ հավաստի) փաստաթղթեր հայտնաբերելու դեպքում, Նպաստառուին կամ նրա փոխարեն նպաստն ստանալու իրավունք ունեցող անձին 12 ամիս անընդմեջ նպաստ չվճարելու դեպքում,



Նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու մասին նոտարական կարգով վավերացված հայտարարությունը տարածքային կենտրոն ներկայացնելու դեպքում։

Ծերության նպաստի չվճարված գումարը վճարելու կարգը

Ծերության նպաստ ստանալու իրավունք ունեցող անձին չվճարված նպաստի գումարը վճարվում է դիմելու կամ նպաստ ստանալու իրավունքը վերականգնելու համար հիմք համարվող տեղեկատվությունը ստացվելու ամսվան նախորդող 1 տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում անձը նպաստ ստանալու իրավունք է ունեցել:

Նպաստառուի մահվան դեպքում չվճարված նպաստի գումարը վճարվում է մահացածի ամուսնուն կամ 14 տարեկան և դրանից բարձր տարիքի անչափահաս երեխային` անկախ նպաստառուի մահվան օրվա դրությամբ նրա հետ համատեղ նույն հասցեում հաշվառված լինելու հանգամանքից։

Ընտանիքի այլ անդամին` եթե նա, ըստ ՀՀ բնակչության պետռեգիստրում առկա տվյալների, նպաստառուի մահվան օրվա դրությամբ նրա հետ համատեղ հաշվառված է եղել նույն հասցեում։

Նպաստառուի մահվան դեպքում չվճարված նպաստի գումարը վճարվում է, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը տարածքային կենտրոն են ներկայացվում նպաստառուի մահվանից հետո՝ 6 ամսվա ընթացքում։

6-ամսյա ժամկետում չդիմելու դեպքում չվճարված նպաստի գումարը ենթակա է ժառանգման, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են նպաստառուի մահվանից հետո` 12 ամիսների ընթացքում:

Ավելին՝ այստեղ

դիտվել է 298 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները