Բախումների մասին «անհանգստանալով»՝ Տեր–Պետրոսյանն իր պաշտպանության փեշի տակ է առնում հոգեզավակ Նիկոլին. Գեղամ Մանուկյան

«Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը ֆեսյբուքյան գրառում է արել․

«Տեր-Պետրոսյանն այսօր իր օլիմպիական «բարձունքից» նորից սկսել է դասեր տալ բոլորին ու սոկրատեսյան հանգստությամբ խելք սովորեցնել բոլորին ու զգուշացումներ անել համայն Հայությանը։

Իրականում, բախումների մասին «անհանգստանալով», նա պաշտպանության փեշի տակ է առնում հոգեզավակ Նիկոլին, որը կորցրել է հանրային աջակցության բոլոր սահմանները։ Տեր-Պետրոսյանը միայնակ Նիկոլին հակադրում է «Առանց Նիկոլ Հայաստան» կարգախոսով հանրային լայն շրջանակներին։ ՈՒ հատկանշական է՝ Տեր-Պետրոսյանն իբրեւ հանրային հակամարտության օրինակ նշում է «Մի՞թե հասկանալի չէ, որ, թեև ոչ ինտելեկտուալ առումով, բայց իրենց խառնվածքով, համառությամբ, արկածախնդրական հակումներով և մինչև վերջ գնալու մոլուցքով Վազգեն Մանուկյանը և Նիկոլ Փաշինյանը երկվորյակներ են: Հանրությունը մոռացե՞լ է, արդյոք, որ երկուսն էլ Խորհրդարանը գրոհելու մեծ փորձ ունեն, ինչը «փայլուն կերպով» կիրառել են 1996 և 2018 թվականներին»։ Հավատա՞նք մեր աչքերին։

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ արյունալի հակամարտության օրինակ մոռանում է հիշատակել 2008 թվականի մարտի 1-ը։ ՄԱՐՏԻ 1-Ը։ 10 ԶՈՀԸ։ Թե՞ ինքնահռչակ «պապիկը» մոռացել է դա։ Նա պարզապես, վերջին անգամ փորձում է տարանջատվել իր հոգեզավակ Նիկոլից, Նիկոլի արյունարբու առայժմ իրավական գնահատականներ չստացած «ենթադրյալ» գործողություններից։ Առնվազն Տեր-Պետրոսյանը շատ լավ գիտի չկայացած լրագրող-վարչապետի արյան մարմաջի մասին, քանի որ մարտի 1-ի «շահառուն» է եղել։ Չապացուցված՝ կազմակերպիչն ու հոգեւոր հայրը։

Ինքնամաքրման փորձում, այսօր Տեր-Պետրոսյանն ամեն դեպքում փորձել է տողատակում զգուշացնել հանրությանն ու հեռավորություն պահել իշխանության հնարավոր անսիրտ գործողություններից, արձանագրելով, որ «թող տպավորություն չստեղծվի, թե այս հոդվածով ես հակադրվում եմ Վազգեն Մանուկյանին և աջակցություն հայտնում Նիկոլ Փաշինյանին: Նկատի ունենալով Հայաստանին և Արցախին բաժին ընկած խայտառակ ու նվաստացուցիչ պարտությունը, Փաշինյանի վարչակարգն անպայման և անհապաղ պետք է հեռանա»: Քանի՞ հոդված էլ գրվի Տեր-Պետրոսյանի կողմից Նիկոլի 2008 թվականի մարտմեկյան արյան գինարբուքի մասին։ Ոչ մեկի։ ՈՒ այսօր էլ Տեր-Պետրոսյանի կողմից արյունոտ հոգեզավակին փրկելու փորձերում հնարավոր արյան շիթերը նրա վրա են ցայտելու։ ՀԱՍՏԱՏ։ Եթե նիկոլին ետ չպահեն ու չհամոզեն նահանջել, զիջել, գտնել արդարացում ու ԼՈՒԾՈՒՄ։

Ավելին՝ այստեղ

դիտվել է 92 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները