Բաղդադում ՀՀ դեսպանությունը շարունակում է իր բնականոն աշխատանքը. ԱԳՆ


Եթե Բաղդադի հայ համայնքին կոչ անելու որոշում կայացվի, ԱԳՆ-ն հանդես կգա հայտարարությամբ։ Այս պահի դրությամբ նման բան չկա։ «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

Հիշեցնենք, որ հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը Բաղդադի միջազգային օդանավակայանի դիմաց ամերիկյան հատուկ գործողության՝ հրթիռակոծման հետևանքով սպանվեց «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» «Ղոդս» ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանին: Պենտագոնը հայտարարեց, որ հարվածը Բաղդադի օդանավակայանի ուղղությամբ իրականացվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ: Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ, Այաթոլա Ալի Խամենեին հայտարարեց, որ Սոլեյմանիին սպանողներին դաժան վրեժ է սպասվում:

Աննա Նաղդալյանն ասաց, որ Բաղդադում ՀՀ դեսպանությունն աշխատում է իր բնականոն ռեժիմով և մշտապես կապի մեջ է տեղի հայկական կառույցների, հայ համայնքի հետ։

Նշենք, որ նախօրեին հարձակում էր տեղի ունեցել նաև Քենիայում ԱՄՆ ՌԾՈՒ բազայի վրա, որի հետևանքով սպանվել էր ԱՄՆ ռազմական ծառայության մեկ աշխատակից և պայմանագրային երկու զինծառայող։

Աննա Նաղդալյանը նաև հայտնեց, որ ՀՀ-ն Քենիայում ներկայացուցչություն չունի։ Այնտեղ չկա նաև հայկական համայնք. «ՀՀ քաղաքացիներ կարող են մեկ-երկու հոգի լինել։ Մոտակա հյուպատոսարանում հաշվառման կանգնած և Քենիայում մշտական բնակություն ունեցող ՀՀ քաղաքացիների տվյալներ մենք չունենք»,-ասաց Աննա Նաղդալյանը։

Հավելենք, որ որոշ պետություններ նշված շրջաններում բնակվող իրենց քաղաքացիներին զգույշ և զգոն լինելու կոչեր են արել։ Այդ պետությունների թվում է նաև ԱՄՆ-ն, Ռուսաստանը։

դիտվել է 265 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները