Մենք Հայաստանի հողերի վրա աչք չունենք. Թուրքիայի ԱԳ նախարար
Դեկտեմբերի 7-ին Թուրքիայի Միջերկրածովյան համալսարանում տեղի է ունեցել Միջազգային համալսարանների խորհրդի կազմակերպած Արևելյան Միջերկրականի workshop-ը, որին մանակցել է նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ տեղեկացնում է Ermenihaber.am-ը:
Նա անդրադարձել է տարածաշրջանային վերջին զարգացումներին և չլուծված խնդիրներին: Չավուշօղլուի դիտարկմամբ՝ տարածաշրջանային բոլոր խնդիրների հիմնական պատճառը կիսել չիմանալն է և կիսելու փոխարեն ամբողջը վերցնելու փորձը:
«Նայե՛ք Կովկասին: Կովկասի կայունությունից և տնտեսական զարգացումից օգտվելու փոխարեն, Հայաստանի պատճառով, որը ցանկանում էր շարունակել Ադրբեջանի տարածքների օկուպացիան, ինչպես նաև միջազգային համակարգի պատճառով, որը կողմ չէր դիվանագիտական ճանապարհով լուծմանը, խնդիրը շարունակվեց շուրջ 30 տարի»,-ասել է նա:
Չավուշօղլուն, այնուհետև անդրադառնալով Թուրքիայի «բազմավեկտոր քաղաքականության և բոլոր ուղիներով խնդիրների լուծման հնարավորություններին», ասել է.
Ավելին՝ այստեղ