Ծանոթներիցս մեկի զինծառայող երեխան է զանգահարել, ասել է 50 հոգով Հադրութում են թաքնված, 1 ժամում․․. Արցախի ԱԺ պատգամավոր

Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ադրբեջանցի զինծառայողներն օրերս մտել են Ստեփանակերտի Կապիտալ և Գուրման սուպերմարկետներ՝ առևտուր անելու։ ArmDaily.am-ի հետ զրույցում Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ասաց, որ խաղաղապահները տեղի բնակիչներին հորդորել են չանհանգստանալ, նրանք էլ առևտուր են արել ու հեռացել են։ «Գիտեք, օրեր առաջ ծանոթներիցս մեկի զինծառայող երեխան է զանգահարել, ասել է 50 հոգով Հադրութում են, թաքնված։ խաղաղապահների հետ 1 ժամ որոնողական աշխատանքների համար ժամ են պայմանավորվել, մեկ ժամում չեն գտել, սակայն ստիպված են եղել հեռանալ։ Այսինքն, հանձնված տարածքներում դեռ ողջ մնացած անհետ կորածներ ունենք, որոնց չենք կարողանում ազատ գնանք մեր զինվորներին որոնենք, սակայն իրենք ազատ գալիս են Ստեփանակերտ՝ առևտուր անելու ու դա մեր իշխանություններին առհասարակ չի հուզում, այդ ուղղությամբ որևէ աշխատանք չենք տեսել։ Ես չգիտեմ՝ խաղաղապահների հետ այս թեմայով որևէ խոսակցություն եղե՞լ է, թեև չեմ կարծում։ Վստահ եմ, ինչպես մյուս դեպքերում, այս անգամ էլ չլսելու, չտեսնելու, չիմանալու են տալիս»։ 
Նա ընդգծեց՝ խաղաղապահն ինքն էլ զինվոր է ու շատ դեպքերում իրենց համար էլ խիստ մեծ տարբերություն չկա ադրբեջանցի ու հայ զինվորի միջև։ «Այն տեղերում, որտեղ այդ ադրբեջանցիներն են, հիմա խանութներ չկան, ոչ Շուշիում, ոչ էլ մյուս բնակավայրերում, ստացվում է, որ հիմա իրենց նաև սնունդ չեն հասցնում Ադրբեջանից, իրենք էլ օգնության են դիմում խաղաղապահներին, սակայն հետաքրքիր է, թե իրենց որտեղից հայկական դրամ։ Ի վերջո, ուր է Մեր ոստիկանությունը, ուր է Մեր ԱԱԾ-ն, ուր են կառույցները, որոնք կամ կանխարգելել, կամ գոնե արձագանքեն միջադեպին, նրանք պարզապես բացակայում են։ Մինչդեռ, Ստեփանակերտն այն քաղաքն էր, որտեղ մարդիկ քնելուց դուռը չէին կողպում, ծնողները շատ ուշ ժամի կարող էին նկատել, որ երեխան դեռ բակում է ու չանհանգստանալ, մինչդեռ հիմա մարդիկ անգամ վախենում են երեխային դպրոց ուղարկել, դեպքեր կան, երբ ծնողն ուղղակի դպրոցի մոտ սպասում է, որ դասերն ավարտվեն, որպեսզի տուն ուղեկից, անընդհատ լարված վիճակ է, շենքեր կան որտեղ մարդիկ պայմանավորվում են, որ երեկոյան ժամը 10-ին մուտքի դուռը կողպելու են, այսինքն, տագնապ կա մի կողմից, մյուս կողմից սեփական տանն ապրելու, իրենց կենցաղով ապրելու ցանկությունը չափազանց մեծ է։ Մարդիկ փորձում են վերադառնալ սովորական կյանքի, թեև որևէ մեկն այսօր չի պատկերացնում թե ինչպես են ապրելու՝ գիտակցելով, որ օրինակ հարևան գյուղում ադրբեջանցիներ են բնակվում»։

դիտվել է 757 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները