ՖՈՏՈ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սփյուռքի տրամադրած օգնությունն անամոթաբար հանել են վաճառքի. հայ բարերարը փակագծեր է բացում

Արցախյան 44-օրյա պատերազմը, ինչպես և նախորդ պատերազմները համախմբեց հայ ազգին: Սփյուռքի մեր հայրենակիցները հերթական անգամ ապացուցեցին, որ չլինելով հայրենիքում, չեն դադարում հայրենասեր լինել, և այս անգամ արեցին անգամ անհնարինը. Օգնեցին ինչպես գումարով, այնպես էլ ապրանքով, որոնց մասին հայոց բանակը երազել կարող էր:
Այսօր, սակայն, սփյուռքի մեր հայրենակիցները հիասթափված են, և նրանցից շատերին պարզ է դարձել, որ իրենց օգնությունը բոլորովին էլ չի հասել հայ զինվորին, այլ ինչ -որ մարդկանց նկուղներում է, կամ արդեն հանվել է վաճառքի:
Անդրադառնալով այս ցավոտ թեմային՝ մեր թղթակիցը կապ է հաստատել ԱՄՆ-ում բնակվող Վարդան Մալխասյանի հետ, ով 200.000 դոլարին համարժեք օգնություն է ուղարկել ՊՆ-ին, սակայն ապրանքից և ոչ մի բան, դեռևս որևէ զինվորի մոտ չի նկատել:

 

«Հայաստան եմ ուղարկել այնպիսի ապրանք, որոնցից իր ողջ պատմության մեջ մեր բանակը չի ունեցել. թե՛ հագուստ, թե՛ տեխնիկա, թե՛ բուժօգնությունն ադյունավետ կազմակերպելու միջոցներ, պարագաներ, այնպիսի սարքավորումներ, որոնցով կարելի էր տեղում վիրահատություն իրականացնել:
Ես հետևում էի իրադարձություններին ու ինձ համար ցուցակ կազմեցի, թե ինչ պիտի ուղարկեմ բանակին որպես օգնություն: Նկատում էի, որ կրակելու ժամանակ զինվորները մատներով են փակում ականջները, ու նմանատիպ շատ բաներ ու այնպիսի ապրանք ուղարկեցի, որով կհեշտանար ռազմական գործողություններն իրականացնելը:
Մեծ քանակությամբ քնապարկեր եմ ուղարկել, հեռակառավարման սարքեր (այնքան եմ ուղարկել, որ ոչ մի զիվոր չէր կարող կապի միջոց չունենալ ու անհետանալ),սաղավարտներ, զրահաբաճկոններ, գիշերային տեսանելիության սարքեր, հագուստ, հեռախոսի համար նախատեսված սարք, որի շնորհիվ ոչ մի զինվորի տեղ չէր կարող հայտնաբերվել և այլն: 1000 անուն ապրանք՝ընդհանուր կշռով՝ 2 տոննա»-ասաց մեր զրուցակիցը:

Հայ բարերարը պատերազմի օրերին, զգալով, որ ինչ-որ բան այն չէ, անձամբ է գալիս, Հայաստան, այս անգամ իր հետ բերելով 406 կգ օգնություն՝կրկին բացառիկ ապրանք, որի շնորհիվ, կարելի էր պատերազմի օրերին հաջողություններ գրանցել:
Նշենք նաև, որ Վարդան Մալխասյանը պատերազմի առաջին օրից որոշում է մեկնել առաջնագիծ, սակայն ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատունն ասում է, որ զորահավաքի հրաման չունեն:
Չնայած այդ ամենին նա, ծնողներին խաբում է, որ օգնությունը տեղ հասցնելու պատրվակով է գալիս, թողնում է բիզնեսը ԱՄՆ-ում և գալիս Հայաստան՝ առանց հետադարձի տոմս գնելու , քան որ նպատակը առաջնագիծ մեկնելն է լինում:
««Արծիվ 30 Արարատ» ռազմահայրենասիրական ՀԿ-ում ծանոթներ ունեմ. Գեներալ-մայոր Վարազդատ Մկրտչյանն է: Ինձ, պարբերաբար, տեղյակ էին պահում վիճակի մասին, անհրաժեշտ օգնության մասին: Այս անգամ որոշեցի անձամբ գալ ու նոր օգնություն ինձ հետ բերել, էլի մեկը մյուսից ընտիր ապրանք ու նաև ուզում էի մեկնել ռազմաճակատ: Բիզնեսներս թողել եմ ու եկել Հայաստան: Ես Կոնդ թաղամասում եմ ապրել,2003թ.-ին բանակից հետո մեկնել եմ ԱՄՆ, այնտեղ եմ բնակվում: Չնայած ես Հայաստանում չեմ ապրում, բայց սա նաև իմ հայրենիքն է, ու իմ սիրտը ցավում է»,-ասաց նա:
Ավելին՝ այստեղ

դիտվել է 456 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները