Իր անգործությամբ իշխանությունը լեգիտիմացնում է Ադրբեջանի ագրեսիան

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը «ԳԱ»-ին տված հարցազրույցում մատնանշեց Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ աշխարհի արձագանքի բացակայության պատճառները։ «Միջազգային հանրությունը չդատապարտեց Ադրբեջանին ռազմական-ահաբեկչական ագրեսիայի համար»,- հայտարարեց նա:

Իշխանությունը լեգիտիմացնում է ագրեսիան

-Արցախի Հանրապետության դեմ ադրբեջանա-թուրքական տանդեմի ագրեսիան՝ վարձկանների ներգրավմամբ, մեկ ամիս անց էլ համարժեք գնահատական չի ստացել միջազգային հանրության կողմից, ինչի արդյունքում դեկտեմբերի 10-ին Բաքվում նկրտումներ հնչեցին Զանգեզուրի, Սևանի ու Երևանի նկատմամբ։ Ինչո՞վ բացատրել միջազգային հանրության լռությունը Արցախի Հանրապետության դեմ ագրեսիայի առնչությամբ։

-Քսան տարի շարունակ հայկական դիվանագիտությունը, Մինսկի խմբի և դրա համանախագահների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ձևաչափում, լուծել է խնդիրը՝ հենվելով երեք հիմնարար սկզբունքների վրա, ներառյալ ինքնորոշման սկզբունքը։ Այդ սկզբունքի իրագործումը հայկական կողմերի գլխավոր նպատակն էր։ Ցավոք, ներկայիս իշխանությունների խորապես սխալ քաղաքականության արդյունքում Հայաստանը հեռացավ այդ գծից և խնդիրը վերածեց տարածքային վեճի։ Փաշինյանը հայտարարեց. «Արցախը Հայաստան է, և վերջ», դրանով իսկ մի կողմ դնելով 20 տարի շարունակ գործադրված դիվանագիտական բոլոր ջանքերն ու առաջընթացները։ Ալիևն օգտվեց իրավիճակից և, անտեսելով 1994թ. անժամկետ համաձայնագիրը, ինչպես նաև ՄԱԿ-ի 4 բանաձևերը, որոնցում Հայաստանը չի հիշատակվել որպես հակամարտության կողմ, պատերազմ սկսեց։ Միջազգային հանրությունը չդատապարտեց Ադրբեջանին Արցախի ժողովրդի դեմ միջազգային իրավունքի բոլոր նորմերի խախտմամբ իրականացվող ռազմական-ահաբեկչական ագրեսիայի համար, և դրա մեղավորը ներկայիս իշխանությունների դիրքորոշումն է։

-Քաղաքակիրթ հանրությանը հայտնի է, որ դե յուրե Ադրբեջանը 1918թ.մայիսի 28-ից մինչև 1920թ. ապրիլի 28-ը գոյություն ունեցած Ադրբեջանական Հանրապետության իրավահաջորդն է: Այդ երկիրը հրաժարվել է Ադրբեջանական ԽՍՀ ժառանգությունից 1991թ. հոկտեմբերի 18-ի Սահմանադրական ակտի ընդունումովիսկ Ղարաբաղը (ընդ որում՝ նրա պատմական ողջ տարածքը, այլ ոչ միայն ԼՂԻՄ-ըադրբեջանական անկախ պետության մաս երբեք չի եղել…

-Միանգամայն իրավացի եք, սակայն Ադրբեջանը սկսեց ագրեսիան այն պատճառով, որ գործող իշխանությունը՝ Փաշինյանի գլխավորությամբ, դրա համար ամենաբարենպաստ պայմաններ ստեղծեց նրանով, որ մի կողմ դրեց ինքնորոշման սկզբունքը և Ադրբեջանի հետ մտավ խայթոցների պատերազմի մեջ։ Փաշինյանն ասաց. «Արցախը Հայաստան է, և վե՛րջ», ի պատասխան Ալիևը հայտարարեց. «Երևանը ադրբեջանական պատմական հող է», այդպիսով գործընթացից վերացավ կառուցողականությունը։ Միջազգային հանրության ներկայիս լռությունը շատ վտանգավոր է. չէ՞ որ խոսքը, հիշեցնեմ, ոչ միայն ահաբեկիչների ներգրավման, այլև Արցախի խաղաղ բնակչության դեմ ֆոսֆորային պատերազմի մասին է, դա միջազգային հանցագործություն է։ Այդ խորապատկերին կրկնակի հանցագործություն է Նիկոլ Փաշինյանի լռությունը, որը պատերազմի ավարտից հետո մեկ ամիս շարունակ լռություն է պահպանում։ Նա Ադրբեջանի հասցեին ոչ մի խոսք չասաց, չնշեց, որ Ադրբեջանը խախտել է ՄԱԿ-ի բանաձևերը։ Խախտել է 1994թ. զինադադարի մասին անժամկետ համաձայնագրի պայմանները, Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնագրերը, ջնջել միջազգային հանրության բոլոր ջանքերը: Եզրահանգումը մեկն է. իր լռությամբ ու անգործությամբ իշխանությունը լեգիտիմացնում է ադրբեջանական ռազմա-ահաբեկչական ագրեսիան Արցախի ժողովրդի դեմ։

«Մենք այսօր ունենք 2 խնդիր»

-Ավելին, իշխանության օրենսդիր մարմնի մակարդակով հայտարարություններ են հնչում Ադրբեջանի գործողություններին հավանություն տալու վերաբերյալ, օրինակ, գերիների և ռազմագերիների նկատմամբ իբր մարդասիրական վերաբերմունքի առնչությամբ։ Ինչպե՞ս կբնութագրեք այդ հայտարարությունները:

-Փաշինյանի խորհրդարանական թիմի անդամները հանդես եկան երկու դավաճանական հայտարարություններով։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը հայտարարեց գերիների և ռազմագերիների նկատմամբ մարդասիրական վերաբերմունքի մասին, մինչդեռ սոցցանցերը հեղեղված են ծեծի ու ծանակման, ստորացումների և գլխատումների համապատասխան կադրերով, իսկ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ, իր հերթին, հայտարարեց ագրեսոր պետության հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու անհրաժեշտության մասին: Դա ասվում է հենց այն ժամանակ, երբ Ադրբեջանը շարունակում է գերության մեջ պահել մեր հայրենակիցներին, և երբ Սյունիքում ադրբեջանցի զինվորականներն իրենց հայեցողությամբ գծում են Հայաստանի սահմանները։

-Մեծամասնության խմբակցության պատգամավորներն ագրեսոր չեն համարում Ադրբեջանին, իսկ իրենց չեն համարում դավաճանի հանցակիցներ, որը թշնամուն հանձնեց տարածքները, իսկ հետո իր դավաճանությունը վերագրեց բանակի պարտությանը: Դեռ ինչքա՞ն պիտի ժողովուրդը հանդուրժի «Իմ քայլը» խմբակցության այդ նվաստացուցիչ դիրքորոշումը։

-Մենք այսօր ունենք 2 խնդիր. առաջինը Ադրբեջանն է, իսկ երկրորդը՝ Հայաստանի ներկայիս իշխանությունը, որը սպասարկում է ադրբեջանական ղեկավարության շահերը։ Ինչո՞վ բացատրել վարչապետի լռությունը Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի բոլոր նորմերի խախտման վերաբերյալ։ Ոչ մի խոսք խաղաղ բնակչության ոչնչացման նպատակ հետապնդող ֆոսֆորային ռմբակոծությունների մասին, ոչ մի խոսք գերության մեջ հայտնված մեր հայրենակիցների կտտանքների ու նվաստացումների մասին, ոչ մի խոսք այն մասին, որ Ադրբեջանի ղեկավարությունը պետք է կանգնի միջազգային դատարանի առջև՝ զանգվածային սպանությունների, խաղաղ բնակչության նկատմամբ կտտանքների և ծանակման համար: Դրա փոխարեն մենք լսում ենք ադրբեջանական կողմի հայտարարությունները մեզ բռնակցում պարտադրելու մտադրության և Հայաստանին պատկանող տարածքների տեսքով դա փոխարինելու պատրաստակամության մասին։ Այսօր Հայաստանի ղեկին բացահայտ ադրբեջանամետ իշխանություն է, և այն վարում է բացահայտ ադրբեջանամետ քաղաքականություն։ Ինչ վերաբերում է ժողովրդին, ապա ես չէի ասի, թե նա համամիտ է խորհրդարանական մեծամասնության դիրքորոշմանը, ինչի վկայությունն են զանգվածային բողոքի ակցիաները…

-Փաշինյանի հրաժարական տալ չցանկանալը շատերը բացատրում են նրանով, որ դեռևս ավարտված չէ Սյունիքը հանձնելու դավաճանական ծրագիրը, և որ այդ ծրագրի իրականացումը սարերի հետևում չէ։ Ինչպե՞ս եք վերաբերվում այդ կանխատեսումներին։

-Դատելով այն բանից, թե ադրբեջանցիներն ինչպես են իրենց պահում այնտեղ, անհանգստության լուրջ առիթ կա։ Հայկական տարածքում խորանալու հակառակորդի փորձերին դիմադրում են միայն տեղի իշխանությունն ու տեղի բնակչությունը։ Ուշադրություն դարձրեք. Փաշինյանը պատասխանում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բոլոր ելույթներին, ՀՀԿ բոլոր հայտարարություններին, նա արձագանքում է բոլորին, բացի Ալիևից։ Վերջինս նրան ծաղրանքով անվանում է «հարբած խեղկատակ», ինչին ո՛չ Փաշինյանը, ո՛չ էլ իր շրջապատը չեն արձագանքում։

«Նման բան կարող էր անել միայն անմեղսունակը կամ դավաճանը»

-Արձագանքի բացակայությունը կարելի է բացատրել վախով. չէ՞ որ համարժեք պատասխանի դեպքում Ալիևը կարող է ինչ-ինչ տեղեկություններ հաղորդել Փաշինյանի մասին... Երրորդ նախագահի գրասենյակը հրաժարվեց մեկնաբանել Լուկաշենկոյի և Սերժ Սարգսյանի զրույցի ձայնագրությունը, իսկ դուք ի՞նչ կարող եք հավելել 5 միլիարդի մասին, որ կարող էին առաջարկել Փաշինյանին Ալիևի սխեմայով կապիտուլյացիայի դիմաց:

-Կարծում եմ, ամեն ինչ ծայրաստիճան պարզ է։ Սերժ Սարգսյանի և Փաշինյանի միջև տարբերությունն ակնհայտ է։ Առաջինը ազատագրեց հողը, հաղթանակ տարավ երկու պատերազմներում, երկրորդը տանուլ տվեց պատերազմը, տվեց 5 հազար զոհ և 10 հազար վիրավոր, հանձնեց տարածքներն ու ծնկի իջավ Ադրբեջանի առջև։ Այս իշխանությունն ի վիճակի չէ պաշտպանել Հայաստանի և Արցախի շահերն ու ապահովել անվտանգությունը, ուստի պետք է հեռանա։ Պետության ղեկին Փաշինյանի ու իր թիմի գտնվելու ամեն օրը սպառնալիք է մեր անվտանգությանը։ Բոլոր նրանք, ովքեր սատարում են Փաշինյանի ռեժիմին, ոչ միայն արդարացնում են Արցախի դեմ իրականացված ագրեսիան, այլև նպաստում Հայաստանի դեմ ադրբեջանա-թուրքական տանդեմի նոր ագրեսիային։

-Փաշինյանը չի հեռանում այն պատճառով, որ դեռ էլի ինչ-որ բան է պարտք իր արտաքին տերերին. համաձայնեք, նման քանակությամբ տարածքներ հնարավոր չէր հանձնել անտեղյակության կամ տգիտության պատճառով, այդպիսի ծավալը վկայում է նախապես ծրագրված դավաճանության մասին։ Նման մասշտաբի պարագայում սխալի մասին խոսք անգամ լինել չի կարողայստեղից եզրահանգում է բխում Սյունիքին սպառնացող վտանգի մասին, այնպես չէ՞։

-Համամիտ եմ. եթե նույնիսկ ենթադրենք, թե Ադրբեջանը պատերազմ է վարել իր տարածքում, ապա ի՞նչ կապ ունի այստեղ Հայաստանը: Ի՞նչ կապ ունի Արևմտյան Ադրբեջանի ցամաքային սահմանը Նախիջևանի հետ, ինչո՞ւ է Փաշինյանը համաձայնել դրան։ Ինչո՞ւ հանձնեց Հադրութն ու Շուշին, Մարտակերտի, Ասկերանի գյուղերը... Ես արդեն ասել եմ, որ նման բան կարող էր անել միայն անմեղսունակը կամ դավաճանը։ Նա հիմա էլ իր լռությամբ նույն ուղեգիծն է իրականացնում, չպատասխանելով Ալիևի հարձակումներին, չպաշտպանելով պետության շահերը... Փոխարենը վայրկենապես արձագանքում է ընդդիմադիր ուժերի բոլոր հայտարարություններին։ Ուզում եմ հատուկ ընդգծել. բոլոր նրանք, ովքեր այս օրերին նստած են տանը, իրենց անգործությամբ ու լռությամբ օժանդակում են հայկական տարածքների հանձնմանը։ Այո՛, այսօր վտանգված է Սյունիքը, այո՛, պետական կառույցների ներկայացուցիչների փոխարեն՝ ադրբեջանցի զինվորականների հետ բանակցում են տեղի բնակիչներն ու ինքնակառավարման մարմինների անդամները։ Ցանկանում եմ հիշեցնել, որ Թուրքիայի նպատակը ոչ թե Արցախն է, այլ Սյունիքը, որի միջով ծրագրվում է անցկացնել Մեծ Թուրանի ճանապարհը։ 2,5 տարի շարունակ ես խոսում եմ պանթուրքիզմի սպառնալիքի մասին, մինչև հիմա Լիլիթ Մակունցն ու իր նմանները պատասխանել են ինձ, թե Թուրքիան չի միջամտի պատերազմին։ Իրականում ամեն ինչ ստացվեց այնպես, ինչպես ստացվեց. ո՞վ է պատասխան տալու դրա համար։

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Թուրքիայում սողանք է տեղի ունեցել. կան զոհեր Զոհված զինծառայողների ծնողները պետական աջակցությամբ փոխնակ մոր ծառայությունից կկարողանան օգտվել երկու անգամ Նեթանյահուին պետք է մահապատժի դատապարտել. Խամենեի Ձյունն ու մերկասառույցը` կնոջ մահվան պատճառ. ՌԴ Հայաստանի մեծ մասը լույս չի ունենա Անցած գիշերվա ընթացքում ՌԴ օդային տարածքում 39 անօդաչու է խոցվել Ռուբլու կայծակնային անկում՝ տարադրամի շուկայում Իրենց ո՛չ պետությունն է հետաքրքրում, ո՛չ էլ ժողովուրդը. կարևորը իշխանությունն է ու աթոռները․ «Փաստ» Հայաստանի տնտեսության արտածին արգելակները․ «Փաստ» «Ներսում քանդում է Ռուսաստանի հետ փոխգործակցության մակարդակը ու անելու է դա այնքան ժամանակ, քանի դեռ որոշակի այլընտրանք չունի»․ «Փաստ» Իրականում ի՞նչ կա փաշինյանական իշխանության «արևմտյան շարժի» խորքերում. «Փաստ» Ինչո՞ւ է միջազգային իրավունքի ողջ համակարգը հայտնվել ծայրահեղ խոցելի և անկայուն վիճակում. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ» Վերջին տարիներին արտերկրում սովորող ՀՀ քանի՞ քաղաքացի է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացել. «Փաստ» Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters Եվրոպայի ադրբեջանական գազի գամբիտը լավ նորություն է Ռուսաստանի համար. Politico Իրանի քաղաքացին ավտոցիստեռնով ընկել է Որոտան գետը Ասում են, որ ես սպառել եմ ինձ, որ այստեղ եմ միայն փողի համար․ Ռոնալդուն պատասխանել է քննադատներին (տեսանյութ) «2 ամիս հիվանդանոցում էր, արդեն տանն է, տրամադրությունը լավ է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի առողջական վիճակի մասին
Ամենաընթերցվածները