Մոռացեք Սյունիքը՝ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է հանձնել Սյունիքը, Արցախի հանձնումը միայն կինոյի սկիզբն էր․ Վահան Բադասյան

Մոռացեք Սյունիքը՝ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է Սյունիքը հանձնել։ Եթե առաջիկա ամիսներին հրաժարական չտա ու մնա, ապա Սյունիք չենք ունենալու։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Մարտական խաչի ասպետ, Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը:

«Մենք պարզապես բանակ չունենք Սյունիքում։ Հայաստանի ֆեյքերն ու նիկոլապաշտներն ասում են՝ Արցախից պրծանք, բայց Արցախում մենք ընդամենը 120 կմ սահման էինք պահում, հիմա Հայաստանի սահմանները միայն Վարդենիսից մինչև Մեղրի 380-400 կմ է, այսինքն 3 անգամ ավելացել է, իսկ Արցախում ավելացել է 450 կմ։ Այսինքն, առնվազն 800 կմ, մեր սահմանն ավելացել է նախկինից 6 անգամ։ Ինչպե՞ս է դա նույն քանակի զորքով պահվելու։ Ինչպես ենք պահելու։ Մինչդեռ, վստահեցնում եմ, որ եթե Բաքվում որևէ մեկը մտածի, որ պատերազմը չպետք է շարունակվի, այլ պետք է դադարեցվի, ապա նա սրիկա է ու դավաճան։

Բաքվում բոլորն են մտածում, որ պետք է շարունակել հաղթական պատերազմը, որովհետև, ինչպես Ալիևն է ասում՝ Զանգեզուրը , Սևանը ու Երևանը իրենց պատմական տարածքներն են։ Նիկոլի կողմից՝ Արցախի հանձնումը միայն կինոյի սկիզբն էր, նա էլի հանձնելու բաներ ունի, նա հաճույք է ստանում Հայաստանը հանձնելուց, հայտարարություններն էլ, թե «կմեռնեմ», «կզոհվեմ», այն, որ կնոջն ու տղային ուղարկեց Արցախ, այդ ամենը մանիպուլիացիաներ են։ Մինչդեռ, կինն էլ լկտիաբար իր ջոկատի անունը դրեց «Էրատո»՝ մարդկանց հոգու հետ խաղալու համար, ովքեր պատմությունը գիտեն, նրանց համար մեծ ցավ էր այդ անվանումը, չիմացողները կայֆ էին ստանում, որ վարչապետի կինը դիրքերում է՝ ավտոմատ է բռնում։ Մինչդեռ Աննա Հակոբյանը առավոտից երեկո Սամվել Բաբայանի հետ շրջում էր հրամանատարական կետերում»։ 

Նա ընդգծեց, որ այսօր արդեն Փաշինյանը պատրաստվում է հանձնել Զանգեզուրը, որտեղ բանակ չունենք, եղածն էլ բարձիթողի վիճակում է։ «Զենք չկա, հեռադիտակ չկա, ականանետներ չկան, միայն կալաշնիկով կա։ Մինդեռ հիմա մի շարք ռազմական հարցագործություններ են պարզվում, պարզվում է՝ նա զենք է գնել օֆշորային ընկերություններից, ոչ թե Ռուսաստանից, ռադիոէլեկտրոնիկայի սարքեր է գնել Հորդանանից, որոնց հաճախականությունը Բայրաքթարներին չի համապատասխանում, գնել է, որ մեջն «ատկատ» ունենա։ Եթե նախկինները պարզապես չեն գնել, բանակի վրա ծախսեր չեն արել, սա մանիպուլյացիաներ է արել, գնել է զենք, որն անպիտան է, ինչո՞ւ էր ՍՈՒ-երը գնում, եթե օդաչուներ չունենք, դրանց հրթիռները չկային, սա դավաճանություն չի՞։ Նա հույսը դրել է հայաստանյան այն խավարամիտների վրա, ովքեր նախկինում իրենցից ոչինչ չէին ներկայացնում, որոնց նախկիններն օգտագործում էին որպես էժան էլեկտորատ՝ 5-10 հազար դրամ էին տալիս, որ փողոց դուրս չգան, նրանք հնդկական սերիալներ նայող խավարամիտներն են, որ մակարդակ չունեն, նրանք են հիմա Փաշինյանի ապավենը, մինչդեռ, մենք կարող ենք էլի կորուստներ ունենալ»։

դիտվել է 452 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները