Պուտինը ժամանել է Սիրիա և հանդիպել Ասադի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Սիրիա և հանդիպել նախագահ Բաշար Ասադի հետ։ Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովին։
Ասադի հետ զրույցի ընթացքում Պուտինը նշել է, որ «սիրիական պետականության և երկրի տարածքային ամբողջականությանա վերականգնման համար հսկայական ճանապարհ է հաղթահարվել»:
Հանդիպումը տեղի է ունեցել Սիրիայում Ռուսաստանի բանակի հրամանատարական կետում:
Դրանից առաջ Պուտինը շրջել է Դամասկոսի փողոցներով՝ ուշադրություն դարձնելով քաղաքացիական կյանքին վերադառնալու նշաններին:
Ասադն իր հերթին շնորհակալություն է հայտնել Պուտինին Դամասկոս կատարած այցի, ահաբեկչության դեմ պայքարում աջակցության համար և շնորհավորել Ռուսաստանի նախագահին Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ: