Արցախից ոչ մի մեկնաբանություն չեն տալիս. ինչ է կատարվում և ինչու են լուռ
Արցախի Հանրապետության Հին Թաղլար և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ հակառակորդի հարձակողական գործողությունների մասին պաշտոնական հաղորդագրության տարածումից հետո Araratnews.am-ը փորձեց կապ հաստատել ԱՀ ԱԽՔ նախագահ Վիտալի Բալասանյանի հետ։
Araratnews.am-ի թղթակցի փոխանցմամբ հեռախոսազանգին պատասխանել է անծանոթ անձ նշելով,որ պարոն Բալասանյանը այստեղ չէ, և անջատել է հեռախոսը։ Հեռախոսազանգերին չի պատասխանում նաև ԱՀ ՊԲ մամուլի խոսնակը։ Մինչ այս պահը Արցախի ՊԲ-ն որևէ մեկնաբանություն և բացատրություն դեռ չի ներկարացրել։