Ռուս խաղաղապահները հետ են վերցրել երեկ ադրբեջանցիների գրաված Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը, հիմա մարտեր են Լաչինի հատվածում

Ռուս խաղաղապահները վերահսկողության տակ են վերցրել Արցախի Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը։ Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանի դաշնության պաշտպանության նախարարության կայքից։

ՌԴ ՊՆ կայքում հայտնվել է խաղաղապահ գործողության անցկացման գոտու նորացված քարտեզը։

Դատելով քարտեզի նոր տարբերակից ՝ ռուս խաղաղապահների վերահսկողության տակ են անցել նաև Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի տարածքները։

Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը երեկ գրավել էր Հին Թաղեր գյուղը ու մասամբ մտել նաև Խծաբերդ։

Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, օգտվելով այն փաստից, որ Արցախի Հանրապետության տվյալ հատվածում խաղաղապահ ուժեր տեղակայված չեն, Ադրբեջանի զինված ուժերի հատուկջոկատային ստորաբաժանումները գրոհ են ձեռնարկել արցախա-ադրբեջանական շփման գծի՝ Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ բնակավայրերի հատվածում, ինչի հետևանքով տարբեր աստիճանների հրազենային վիրավորումներ են ստացել ՊԲ վեց զինծառայողներ:

Միևնույն ժամանակ, վերջին մեկ օրվա ընթացքում երկրորդ անգամ է ադրբեջանական բանակը խախտում է նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ հայտարարությունը: 

Մարտեր են ընթանում Արցախի Շուիի շրջանի Մեծ Շեն և Հին Շեն գյուղերի տարածքում: Ինչպես գրում է Баграмян 26 թելեգրամ ալիքը, այդ գյուղերը գտնվում են Լաչինի միջանցքի մոտակայքում, այսինքն ՝ թշնամին մտադիր է կտրել Արցախը Հայաստանից: 

Մարտերն իրականում ընթանում են ռուսական խաղաղապահ ուժերի դիրքերի մոտ:

դիտվել է 2455 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները