«Էրատտո»-ականների համար սահմանը եղել է Գորիս քաղաքի «Գորիս» հյուրանոցը․ ինչպես են նրանք շարքով դուրս գալիս և հետ գալիս հյուրանոց․

Վարչապետ Փաշինյան Նիկոլի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի սահման մեկնելու և «Էրատտո» ջոկատ ստեղծելու մասին լուրերը ոմանց զայրացրին, ոմանց զարմացրեցին, իսկ ոմանց էլ անհանգստացրեցին՝ ի՞նչ գործ ունի դավաճան, հող հանձնող Էրատտո թագուհու անունը կրող կանանց ջոկատը սահմանին․․․ Ու մի պահ, երբ շատերը գրեթե մոռացել էին այս ջոկատի մասին, քանի որ Արցախի սահմանի ամբողջ երկայնքով ակտիվ և հուժկու մարտեր էին, ոմանք սկսեցին հիշել, թե ի՞նչ եղավ կանանց այս խումբը, չլինի՞ գերի են վերցրել․․․ Այդ ժամանակ Աննա Հակոբյանը, ով ըստ ամենայնի ակտիվ հետևում էր այդ գրառումներին, հանդես եկավ տեսաուղերձով, թե ինձ մի փնտրեք Երևանում, ես սահմանին եմ․․․ Այս տեսանյութը քննարկման արժանացավ նրա համար, որ Աննա բավականին խնամված տեսք ուներ և, դա կասկած հարուցեց, թե արդյոք նա սահմանի՞ն է, թե ավելի հարմարավետ վայրում։ Այստեղ էլ օգնության հասան էրատտոական աղջիկները ու ինչ-որ կասկածելի հանգիստ վայրում, տեսաուղերձով ամոթանք տվեցին մարդկանց, մոտավորապես այս տեսքտով, թե՝ բա չեք ամաչում, մենք այստեղ կռվում են, իսկ դուք ասում եք, թե հանգստանում եք․ Աննա Հակոբյանն էլ մեզ հետ է․․․ Իհարկե, Էրատտոյի աղջիկներն ու կանայք հենց այնպես չէին պաշտպանում գլխավոր «Էրատտոյին»։ NEWSPRESS․am-ին է հասել մի քանի տեսանյութ։ Դրանցից մեկում հստակ ֆիքսված է, թե ինչպես է խումբը դուրս գալիս Գորիս քաղաքի «Գորիս» հյուրանոցից։ Իհարկե կարելի է մտածել նաև, որ այդպես շատ հարմարավետ մեքենաներով, կանայք գնում են սահման։ Բայց այստեղ գալիս է հուսախաբ անելու հաջորդ տեսանյութը՝ երեկոյան նրանք վերադառնում են «Գորիս» հյուրանոց։ Իհարկե, շատ հնարավոր է ասեն, թե սա էլ ընդհանապես մեկ այլ օր է նկարահանվել։ Բայց այստեղ նորից կա մի տեսանյութ, որտեղ էրատտո-ականները շարվերշարան բարձրանում են մեկ այլ վայրում կանգնեցված նույն միկրոավտոբուսը։ Ներքևի տեսանյութում էլ Աննա Հակոբյանին սպասարկող մեքենան է (պադավատը)՝ Գորիսի հյուրանոցի դիմաց հենց առաջին օրերից ցեխոտված վիճակով կանգնած։ Այս շարքի տեսանյութերը շարունակելի են․․․ Նաև մեզ են հասել նմանատիպ այլ տեսանյութեր ու լուսանկարներ, որոնք եղել են՝ Փաշինյանների ընտանիքի մասնակցությամբ՝ դարձյալ նույն հյուրանոցում անցկացրած օրերի ընթացում։ Այնպես որ Փաշինյանը ճիշտ էր՝ Աննա Հակոբյանը Ստեփանակերտ է մեկնել միայն այն ժամանակ, երբ գեներալներին բարոյական աջակցություն է պետք եղել․․․ Դա մենք չենք ասում, դա Փաշինյանն է ասել։ Առայժմ այսքանը, տեսանյութերի շարքը՝ շարունակելի․․․ Նյութի աղբյուրը` YN.am

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները