Ժամանակին ես իմ ձայնը տվել եմ Նիկոլ Փաշինյանին, այսօր այդ ձայնը հետ եմ վերցնում. Ակցիայի մասնակից (Տեսանյութ)

Նմանատիպ ակցիաների մասնակցել եմ 2018 թվականին, երբ, այսպես կոչված, թավշյա հեղափոխություն էր տեղի ունենում և մենք հույսով ու հավատով գնացինք Նիկոլ Փաշինյանի հետևից, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Արժանապատվության երթ»-ի ընթացքում Aysor.am-ի թղթակցին ասաց երթի մասնակից Դավիթ Չոբանյանը։

«Գնացինք, որպեսզի դուրս գանք ճահճացած վիճակից։ Բայց ես այսօր էլի երթի եմ մասնակցում։ Մասնակցում եմ, որովհետև ընդհանրապես չարդարացվեց մեր սպասելիքները, ոչ միայն չարդարացվեց, այլ տապալվեց ամեն ինչ, մեր հավատքը, ապագայի նկատմամբ մեր մոտեցումները։ Նիկոլ Փաշինյանի կողմից ոչ մի խոստում չկատարվեց։ 2.5 տարի է՝ մենք լսում ենք միայն խոսքեր։ Եկեք հիշենք, որ Փաշինյանն իշխանության եկավ նախկինների նկատմամբ ատելության հողի վրա։ Ժողովուրդը գնաց նրա հետևից, որպեսզի ուղղի նախկինների սխալները և տանի մեր պետությունը ճիշտ ճանապարհով, բայց նա ոչ միայն չուղղեց նախկինների սխալը, այլ մեր ազգի ու պետության համար կատարեց ճակատագրական այնպիսի սխալներ, որ չեմ պատկերացնում, թե հնարավոր կլինի մոտակա տասնամյակներում այդ սխալներն ուղղել, թե ոչ», - ասաց ակցիայի մասնակիցը։

Նա նշեց, թե այսօր ժողովուրդը դուրս է եկել, որովհետև այլևս վարչապետին չի հավատում, քանի որ վարչապետը ժողովրդին ասում էր այն, ինչ ժողովուրդն ուզում էր լսել։

Քաղաքացին ասաց, թե Նիկոլ Փաշինյանի իշխանության ժամանակ այնպիսի խնդիրներ են առաջացել երկրում, որ նույնիսկ նախկին իշխանության ժամանակ չեն եղել։

«Եթե նախկիններին մեղադրանքներ էինք հնչեցնում կոռուպցիայի, թալանի և նմանատիպ երևույթների վերաբերյալ, այսօր չունենք թալանից վերադարձրած ոչ մի գումար, ոչ մի արդյունք, փոխարենն ունենք տապալված պետություն, ոչ մի ոլորտ առաջխաղացում չի ունեցել։ Ժամանակին ես իմ ձայնը տվել եմ Նիկոլ Փաշինյանին, այսօր այդ ձայնը հետ եմ վերցնում», - ասաց ակցիայի մասնակիցը։

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները