ԼՂ-ում հայտնաբերվել է 828 հայ զինծառայողի դի և երկու ողջ մնացած զինծառայողներ` հայ և ադրբեջանցի

Նոյեմբերի 13-ից Լեռնային Ղարաբաղում որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 828 հայ զինծառայողի դի: Այս մասին «Հետքին» հայտնել են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

Որոնողական աշխատանքների ընթացքում վիրավորում ստացած և ողջ մնացած 2 զինծառայող է հայտնաբերվել՝ հայ և ադրբեջանցի: Նրանք հոսպիտալացվել են: Մյուս ուղղություններում ողջ մնացած զինվորներ դեռևս չեն հայտնաբերվել։

Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր բնակավայրերի և Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի   խախտումներով  պայմանավորված՝ վերջին 3 օրերի ընթացքում որոնողական աշխատանքները դադարեցվել են: Թեպետ, պայմանավորվածություն էր ձեռք բերվել այսօր այդ աշխատանքները շարունակել Հադրութի, Ֆիզուլու, Ղուբաթլուի, Մարտունու և Ջաբրայիլի ուղղություններով:

Որոնողական աշխատանքներին վերջին 2 շաբաթների ընթացքում մասնակցել են նաև զոհված կամ անհետ կորած զինծառայողների ծնողներն ու պատերազմական փորձությունն անցած զինվորները: ԱԻ պետական ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը ծնողների և հարազատների փոխանցած ինֆորմացիայի հիման վրա հավաքագրել  և քարտեզավորել է տվյալները, փոխանցել բանակցող կողմին՝ դրանով որոշակիորեն հեշտացնելով աշխատանքը: 

 

Արցախի փրկարարական ջոկատներն արդեն մեկ ամիս աշխատում են բոլոր շրջաններում, սակայն դեռևս չկա մեկ շրջան, որտեղ որոնողական աշխատանքներն ամբողջությամբ ավարտված լինեն։ Դիերի որոնման աշխատանքներ արդեն իրականացվել են Շուշիի և Քարինտակի հատվածներում, Ասկերանի վերին ենթաշրջանում, Մարտակերտի Թալիշ-Մատաղիս ուղղություններում, Մարտունու շրջանում՝ ներառյալ Շեխեր, Կարմիր Շուկա-Ներքին Ճարտար, Ջիվանի բնակավայրերը, ինչպես նաև՝ Հադրութի և Քաշաթաղի հարավային ուղղություններում: 

Փրկարար ծառայությունից հայտնել են, որ շատ են եղել դեպքերը, երբ ադրբեջանական կողմը պայմանավորվածությունները խախտել է։ Այսինքն՝ խոստացել է թույլատրել դիերի որոնողական աշխատանքներ կատարել, սակայն հետո արգելել է իր վերահսկողության տակ անցած բնակավայրերում որոնումներ կատարել: 

Ռուս խաղաղապահները գործողություններին չեն մասնակցում: Նրանք պարզապես բանակցում են և մասնակցում դիերի փոխանակման աշխատանքին:

դիտվել է 1387 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները