Նիկոլ Փաշինյանը՝ իր հրաժարականի մասին. վարչապետը կարևոր հայտարարություն է արել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերի ժամանակ անդրադարձավ իր հրաժարականի մասին լուրերին և ընդգծեց, որ ժողովրդի կողմից իրեն տրված կարգավիճակից կարող է հրաժարվել «միայն ժողովրդի կամարտահայտման հավաստի արդյունքների հիման վրա»։ «Քանի դեռ նման կամարտահայտություն տեղի չի ունեցել, շարունակելու եմ կատարել վարչապետի իմ գործառույթները եւ պարտավորվել եմ դա անել շիտակ ու ազնիվ»,- վստահեցրեց Նիկոլ Փաշինյանը։