«64 մարմին են դուրս բերել այսօր Ջաբրայիլից և Ֆիզուլիից. մի մասը մի տոպարկ ոսկոր էր: Մարմիններ կային, որ մի հոգին վերցրած տանում էր». Արսեն Ղուկասյան

«Այսօր արդեն վերադարձան տղերքը, աշխատեցին, եկան: Հենց հիմա կառավարության շենքի դիմաց եմ, այստեղ է ամփոփվում ամեն ինչ: Այս պահին ուղեկցողները որտեղից որ գալիս են, հայտնում են`ինչ են արել: Այսօրվա տվյալներով 64 մարմին`41-ը Ջաբրայիլից, 23-ը`Ֆիզուլիից, դուրս են բերվել»,- ֆեյսբուքյան հեռարձակման ժամանակ ասաց անհետ կորած զինծառայողների հարազատներից այս պահին Արցածում գտնվող Արսեն Ղուկասյանը, ով փնտրում է եղբորն ու եղբոր որդուն:

Նա նշեց, որ այս պահին մարմինները գտնվում են դիահերձարանի տարածքում, քննիչները աշխատում են:

 
 

«Ումից ինչ մնացած կլինի, կհանձնեն, եթե ոչինչ մնացած չկա, ընթացակարգը գիտեք, ԴՆԹ անալիզ կանեն, չնայած բոլորն էլ անխտիր ԴՆԹ-ի ենթակա են: Մի մասը կարելի է ասել, մի տոպարկ ոսկոր էր: Մարմիններ կային, որ մի հոգին վերցրած տանում էր: Եթե մոտները փաաստաթուղթ լինի, թե կոնկրետ այդ մարմինն ում մարմինն է, առավոտյան քննիչներից կվերցնեմ այդ թուղթը, կփոխանցեմ ձեզ»,-դիմելով անհետ կորածների ծնողներին ու հարազատներին`ասաց Արսեն Ղուկասյանը:

Նա նշեց նաև, որ փորձում են Մարտունուց և Հադրութից մարմիններ դուրս բերել, բայց դեռ թույլ չեն տալիս:

Մանրամասները`տեսանյութում:

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները