Ադրբեջանական զինվորական համազգեստով մարդիկ

Բրիտանական The Guardian պարբերականը պարզել է այն երկու տարեց մարդկանց ինքնությունը, որոնց սպանությունը Լեռնային Ղարաբաղում նկարահանվել էր եւ հայտնվել համացանցում։Տեղացիները հայտնել են պարբերականին, որ դաժանաբար սպանվածները հայեր են, պատերազմի մասնակիցներ չեն եղել։ Նոյեմբերի 22-դեկտեմբերի 3-ին հրապարակված տեսանյութերում երեւում է, թե ինչպես ադրբեջանական զինվորական համազգեստով մարդիկ գլխատում են տղամարդուն դանակով։

 

Ապա գլխատված տղամարդու գլուխը նետում սատկած կենդանու լեշի վրա։ Տեսանյութում հետկադրային ձայնն ասում է «Ահա այսպես էլ մենք վրեժ ենք լուծում՝ գլուխներ կտրելով։ Մադաթաշեն գյուղի բնակիչները ճանաչել են Գեննադի Պետրոսյանին, ով գյուղ էր եկել Սումգայիթից 1980-ականների վերջերին։ he Guardian-ը գրում է, որ Պետրոսյանը չի ցանկացել հեռանալ գյուղից, չնայած ադրբեջանական զորքի մոտիկանալուն։

Գյուղի ղեկավար Էդուարդ Հայրապետյանը պարբերականին պատմել է, որ վերջին անգամ Գեննադին զանգել է հոկտեմբերի քսանութին եւ ասել, որ գյուղում թշնամական ուժեր է տեսել։ Ղարաբաղի ՄԻՊ Արտակ Բեգլարյանն էլ հայտարարել է, որ Պետրոսյանը այն երեսունհինգ անձանցից մեկն է, ով անհետ կորած էր համարվում եւ ում ինքնությունը հաստատված է եղել։ Պարբերականը նաեւ տեղեկացնում է մեկ այլ սպանության մասին, որի տեսանյութը հրապարակվել է դեկտեմբերի յոթին տելեգրամյան հարթակում։

 
 

Տեսանյութում ութսուներկուամյա Յուրի Ասրյանի գլխատումն է պատկերված, ով հրաժարվել է հեռանալ Ազոխ գյուղից հոկտեմբերի քսանին։ Գյուղապետ Գեորգի Ավեսյանը հայտարարել է, որ Ասրյանը ամբողջապես չէր հասկանում թե ինչ է կատարվում, չէր շփվում մարդկանց հետ եւ պարզապես հրաժարվել է գյուղից հեռանալ։ Amnesty International պարբերականը հայտարարել էր, որ վերլուծել է նմանատիպ քսաներկու տեսանյութ։

դիտվել է 71 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները