Հրադադարի պայմաններում՝ ևս 9 զոհ

«Hraparak.am»-ի տեղեկություններով՝ Հադրութի 2 գյուղերի՝ Խծաբերդի և Հին Թաղերի հանձնման ընթացքում Պաշտպանության բանակը վերջին 2 օրերի ընթացքում 9 զոհ է ունեցել, որոնց մարմինները այժմ տեղափոխվում են Էջմիածնի դիահերձարան։

Մեզ ասացին, որ տղաների դիակները գտել է հրամանատարը, ռուս խաղաղապահների միջոցով հնարավորություն է ստացել մտնել տարածք և դուրս բերել դիակները, այդ հատվածից ևս 10 հոգու հաջողվել է փրկվել, իսկ զինծառայողներից մեկի մարմինը չի գտնվել, հավանաբար, գերեվարվել է։

Տեղեկացանք նաև, որ զինծառայողները պահեստազորայիններն են՝ Արմավիրի մարզից, այդ պատճառով էլ բերվում են Էջմիածին։ Այս պահին գյուղերը հսկում են խաղաղապահները, բայց գյուղերը փաստացի գտնվում են ադրբեջանական վերահսկողության տակ։

 

Տեղեկությունը փորձեցինք նաև պաշտոնապես ճշտել պաշտոնական խողովակներով, սակայն վերջին 3-4 օրերին պաշտոնական պարզաբանում ստանալը անհնար է, քանի որ  որևէ պաշտոնյա կամ լիազորված անձ, այդ թվում՝ ՊՆ լրատվական վարչության պետ Գևորգ Ալթունյանն ու ՊԲ խոսնակ Սուրեն Սարումյանը, լրագրողների զանգերին չեն պատասխանում, իսկ տարածվող պաշտոնական պարզաբանումները ավելի շատ հարցեր են առաջացնում, քան պատասխաններ։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ենթադրում էր ռազմական գործողությունների դադարեցում, գերիների փոխանակում և այլն, սակայն մինչ այժմ ադրբեջանական կողմը գերեվարում և սպանում է հայ զինվորականներին։

դիտվել է 885 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները