Պուտինն ասաց. ով է հանձնել Հին Թաղերն ու Խծաբերդը

Կողմերը պետք է կանգնեն այնտեղ, որտեղ եղել են նոյեմբերի 9-ին, ամենամյա ասուլիսի ընթացքում հայտարարել է նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի եւ հրադադարի «երաշխավոր» ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Նոյեմբերի 9-ին հայկական ուժերը կանգնած են եղել Հադրութի շրջանի Հին Թաղեր եւ Խծաբերդ գյուղերում: Դրանք Հադրութի օկուպացված շրջանի փոքր մասն են, որ հաջողվել էր պահել: Վերջին օրերին օկուպացվեց նաեւ այդ տարածքը: Ավելին, մի քանի տասնյակ հայ զինվոր մնացել է գերության մեջ, երեկ էլ հայտնաբերվել էր հայ զինծառայողների 9 մարմին:

 

Տարածված տեղեկության համաձայն, մարտերից հետո եկել են ռուս խաղաղապահները, որոնք սակայն չեն պահել այդ փոքր հատվածում «ստատուս-քվոն»:

Այդպիսով, կողմերը չեն կանգնել այնտեղ, որտեղ եղել են նոյեմբերի 9-ին: Ադրբեջանցիները եկել են առաջ եւ գերիներ վերցրել: Ընդ որում, ադրեջանցիները հավակնություններ են դրսեւորում նաեւ Շուշիի շրջանի գյուղերի նկատմամբ:

Ռուսաստանը փաստացի չի կարողացել ապահովել եռակողմ համաձայնագրի իրագործումը, եթե Խծաբերդի եւ Հին Թաղերի ուղղությամբ այն խախտվել է: Մեծ ասուլիսի ընթացքում Պուտինին այդ մասին մանրամասն հարց հազիվ թե հնչեցրած լինեն: Այդ հարցը չի հնչում նաեւ Հայաստանից, որ պետք է անեին քաղաքական ղեկավարությունն ու քաղաքական ընդդիմությունը: Այստեղ իշխանության համար բանալ պայքար է, որտեղ ընդդիմությունը նույնիսկ անթաքույց ձեռքերն է շփում ամեն մի այդպիսի դեպքում, երբ առաջանում է հայկական տարածքների հաշվին հաշիվ մաքրել իշխանության հետ:

Հայկական ընդդիմությունը, որ առավոտից երեկո կոչ է անում հանրությանը «աղոթել» ռուս խաղաղապահների համար, հարց չի բարձրացնում, թե ինչու՞ նոյեմբերի 9-ի շփման գծի համատեքստում Հադրութի այդ մասում չի տեղակայվել ՌԴ խաղաղապահների բլոկ-պոստ: Հայաստանի քաղաքական ղեկավարությունը փորձում է արդարացնել իրավիճակը նրանով, որ Բաքուն դեռեւս չի ստորագրել ռուս խաղաղապահների մանդատը: Այլ կերպ ասած, Ռուսաստանը եւ մենք կաշկանդված ենք՝ հանկարծ չստորագրեն, եւ առաջանա խնդիր ու նոր էսկալացիա:

Երբ անհանգստանում կամ տագնապում է Հայաստանը, հասկանալի է: Բայց Մոսկվան է՞լ է վախենում հարցեր դնել Բաքվի առաջ, այն դեպքում, երբ ռուս զինվորականներն արդեն Արցախում են: Թե՞ պարզապես Բաքվի հետ համատեղ զբաղված են Երեւանի ու Ստեփանակերտի «վախը չափելով»:

Ինչպե”ս է ապահովվելու ռուսական առաքելությունը՝ ամբողջակա՞ն, թե՞ մասնակի՝ Բաքվի եւ Անկարայի հետ առեւտրով:

Այդ հարցն է, որ Երեւանում պետք է լուծի հայկական քաղաքական դասը, իշխանության համար պայքարին զուգահեռ: Նիկոլ Փաշինյանը հեռանալու է վաղ, թե ուշ: Ամբողջ հարցն այն է, թե նրանք, որոնք հավակնում են փոխարինել նրան, ի վիճակի՞ են մինչեւ այդ հարցը լուծելը, իրենց քաղաքական գործունեությամբ եւ գոյությամբ ձեւավորել Ռուսաստանի պատասխանատվության նշաձողեր ու սահմաններ: Ընդ որում, սա կարեւորագույն խնդիր լինելով Հայաստանի անվտանգության համար, կարեւոր խնդիր է անգամ այդ ուժերի քաղաքական հեռանկարների համար: Եթե իհարկե նրանց հեռանկարները քաղաքական եւ պետական են, այլ ոչ ընդամենը առեւտրային-կորպորատիվ:

դիտվել է 168 անգամ
Լրահոս
Խոշոր վթար՝ Կոտայքում Ի՞նչ է բացահայտվել թմրանյnւթի պատճառով հիվանդանոցում հայտնված 12-ամյա տղայի դեպքից Նիդեռլանդները պատրաստվում է պատերազմի Ռուսաստանի դեմ և արդեն կառուցել է ռազմագերիների ճամբար Նավթի համաշխարհային գները կտրուկ նվազել են Ավազակային հարձակում՝ Երևանում Իսրայելը Լիբանանի հարավային շրջանների վրա նոր հարձակումներ է իրականացրել Ընտրություններն ավարտված են, կարելի է արդեն հարկերն էլ բարձրացնել. «Փաստ» «Քաղաքացու քվեն ոտնահարվեց. գործ ունենք հակաքաղաքագիտական, անտրամաբանական և ապալեգիտիմ մի գործընթացի հետ». «Փաստ» Հուժկու սլացք... դեպի վնասարարություն ու քաոս. «Փաստ» Չեղարկված տեղամասեր և «կորած» ձայներ. որտե՞ղ է ընտրական արդարությունը. «Փաստ» Բոլոր ինստիտուտների կազմալուծում ու վարկաբեկում. «Փաստ» Ինչպես ակտիվ քաղաքացին տապալեց իշխանության ընտրական հաշվարկների պլանը. «Փաստ» Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ» ԿԸՀ-ն ջնջում է ընտրության իրավունքը. մանդատագողություն բացահայտ ցինիզմով. «Փաստ» Արյուն՝ Սիդնեյի լողափերին. շնաձուկն ափից ընդամենը 30 մետր հեռավորության վրա հարձակվել է կնոջ վրա ԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆ 37-ամյա Լևանդովսկին բանակցություններ է սկսել նոր ակումբի հետ Իսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավին «Մեր ընկերությունը ուղղակի տարիների պատմություն չէ»․ Արփի Գաբրիելյանը լուսանկար է հրապարակել Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ին Ռուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ Պուտին Հայ ոսկերիչ Ալեքս Մոսը Տակաշի Մուրակամիի համար ներկայացրել է ինքնատիպ ադամանդե վզնոց Հնդկաստանում ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Վանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է Անհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ Երևանի քաղաքապետարան
Ամենաընթերցվածները