«Առաջիկայում գերիների նոր խումբ կվերադառնա հայրենիք». Արտակ Զեյնալյան
«Վախենում եմ, որ նույնիսկ Ադրբեջանի իշխանությունները չգիտեն ողջ ճշմարտությունը, թե ինչքան զինծառայող է գերեվարվել իրենց զինծառայողների կողմից: Չեմ բացառում, որ չեն կարողանում տիրապետել իրավիճակին…»,- «Հարցազրույց» հաղորդման եթերում հայտարարեց իրավաբան Արտակ Զեյնալյանը` պատասխանելով հարցին, թե մոտավոր ինչքա՞ն գերի ունենք Ադրբեջանում: Նա տեղեկացրեց, որ առաջիկայում հայ գերիների նոր խումբ կվերադառնա հայրենիք: