Վլադիմիր Պուտինի անմիջական ջանքերով Հայաստան կվերադառնան ևս 60-ից ավել գերեվարված անձինք. ցուցակները ճշգրտվել են
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անմիջական ջանքերով Հայաստան կվերադառնան ևս 60-ից ավել գերեվարված անձինք։ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը արդեն բանակցություններ է վարում Ադրբեջանի իշխանությունների հետ` նրանց Հայաստան տեղափոխվելու վերաբերյալ։
Արդեն ճշգրտվել են ցուցակները։Հիշեցնենք, որ ռազմագերիների և անհայտ կորածների հարցը գտնվում է ՌԴ նախագահի անմիջական ուշադրության ներքո։