Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմին ընտրել էր ընտրողների 34 տոկոսը, որն այլեւս վաղուց չկա, նա պետք է հեռանա քաղաքականությունից. Արա Սաղաթելյան

Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը քաղաքական ապագա չունեն։ Արտահերթ ընտրությունների մասին հեքիաթները ոչինչ չեն տալու, որովհետև իրենց հայտնած մոտեցումը, թե իբրև ունեն ժողովրդի մեծամասնության քվեն, վստահությունը, այդպես չէ։ Պետք է նայել ճշմարտության աչքերին և անել հասարակ մաթեմատիկական հաշվարկ, որի շուրջ կարելի է բանավիճել, չհամաձայնել, բայց փաստը մնում է փաստ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը։

«Ժամանակին Նիկոլ Փաշինյանի կողմից ղեկավարվող քաղաքական ուժը ստացավ 70 տոկոս՝ 50 տոկոսից պակաս քվեարկածներից, իրականում՝ ամբողջ ընտրողների ծավալից իրենք ստացել են 34.14 տոկոս քվե։ Դա իրենց պիկն էր, երբ բոլորը սպասում էին փոփոխությունների, բոլորը վստահում էին, ակնկալում էին և բոլորն ուզում էին ապրել լավ և երջանիկ։ Ակնհայտ է, որ 34 տոկոսը վաղուց չկա։ 48 տոկոս քվեն պասիվ քվեարկություն է, տվյալ իրավիճակում, երբ երկիրը քանդված է և մարդիկ հոգեբանորեն շատ վատ վիճակում են գտնվում, եթե վաղը լինեն ընտրություններ կմասնակցի 65-70 և ավել տոկոս, մարդիկ դուրս կգան և կփորձեն պաշտպանվել՝ իրենց քվեի միջոցով և Նիկոլ Փաշինյանի կողմից ղեկավարվող խումբը՝ կունենա 10-15, գուցեև 20 տոկոս։ 50-ից պակաս տոկոսով այդ մարդիկ մտնեն Խորհրդարան, իրենք հանդիպելու են շատ բարդ և շատ վատ իրավիճակների, երբ 50+1 ունեցող քաղաքական ուժերը կնախաձեռնեն մի շարք գործընթացներ՝ քաղաքական և իրավական ու շատ կարճ ժամկետում այդ մարդիկ հայտնվելու են շատ ավելի վատ իրավիճակներում, քան կարող են ենթադրել»,- նշել է Սաղաթելյանը՝ հավելելով, որ սա հասկանում է նաեւ նրա թիմը։

Նրա դիտարկմամբ՝ մեկ ճանապարհ կա, որով Փաշինյանը ուզում է չգնալ, այն է՝ նա պետք է հեռանա քաղաքականությունից և հնարավորություն տա դենիկոլիզացիայի այն մարդկանց, որոնք ժամանակին իրեն հավատացել են, վստահել են, միավորվել են մի թիմում, որոնցից շատերն այսօր ափսոսում են, պարզապես տարբեր վախերի, սպառնալիքների ներքո մնում են իր շուրջ։

Ինչ վերաբերում է Փաշինյանի պնդումներին, թե ժողովուրդն «իշխանությունն իրեն ի պահ է տվել»՝ Սաղաթելյանն արձանագրել է, որ ընտրելու իրավունք ունեցող ժողովուրդի 34 տոկոսը, ինչպես ինքն է ասում, իրեն հայրենիքը ի պահ է տվել ոչ թե նրա համար, որ նա բռնաբարի այս երկիրը, քանդի պետական համակարգը, ոչնչացնի պետական ինստիտուտները, քաղաքացու հոգեբանությունը, այլ՝ որ ինքը նորմալ երկիր հանձնի ապագա սերունդներին։

«Նիկոլ Փաշինյանը կարողանալո՞ւ է ի պահ տրված երկիրը նույն տեսքով վերադարձնել։ Սա այն երկի՞րն է, որը իրեն տվել են։ Սա այլեւս ոչ մի հարց չլուծող երկիր է»,- հայտարարել է Արա Սաղաթելյանը՝ նշելով, որ այսօր ունենք հայապահպանության խնդիր ոչ միայն Հայաստանում, այլեւ աշխարհում։

Աղբյուր` Փաստինֆո

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Նիդեռլանդները պատրաստվում է պատերազմի Ռուսաստանի դեմ և արդեն կառուցել է ռազմագերիների ճամբար Նավթի համաշխարհային գները կտրուկ նվազել են Ավազակային հարձակում՝ Երևանում Իսրայելը Լիբանանի հարավային շրջանների վրա նոր հարձակումներ է իրականացրել Ընտրություններն ավարտված են, կարելի է արդեն հարկերն էլ բարձրացնել. «Փաստ» «Քաղաքացու քվեն ոտնահարվեց. գործ ունենք հակաքաղաքագիտական, անտրամաբանական և ապալեգիտիմ մի գործընթացի հետ». «Փաստ» Հուժկու սլացք... դեպի վնասարարություն ու քաոս. «Փաստ» Չեղարկված տեղամասեր և «կորած» ձայներ. որտե՞ղ է ընտրական արդարությունը. «Փաստ» Բոլոր ինստիտուտների կազմալուծում ու վարկաբեկում. «Փաստ» Ինչպես ակտիվ քաղաքացին տապալեց իշխանության ընտրական հաշվարկների պլանը. «Փաստ» Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ» ԿԸՀ-ն ջնջում է ընտրության իրավունքը. մանդատագողություն բացահայտ ցինիզմով. «Փաստ» Արյուն՝ Սիդնեյի լողափերին. շնաձուկն ափից ընդամենը 30 մետր հեռավորության վրա հարձակվել է կնոջ վրա ԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆ 37-ամյա Լևանդովսկին բանակցություններ է սկսել նոր ակումբի հետ Իսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավին «Մեր ընկերությունը ուղղակի տարիների պատմություն չէ»․ Արփի Գաբրիելյանը լուսանկար է հրապարակել Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ին Ռուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ Պուտին Հայ ոսկերիչ Ալեքս Մոսը Տակաշի Մուրակամիի համար ներկայացրել է ինքնատիպ ադամանդե վզնոց Հնդկաստանում ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Վանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է Անհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ Երևանի քաղաքապետարան Դեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում ԻՀՊԿ-ն զգուշացրել է նավերին՝ չփորձել անցնել Հորմուզի նեղուցով առանց համաձայնեցման
Ամենաընթերցվածները