Հարավային Կորեայում հայտնաբերել են կորոնավիրուսի նոր տեսակի հարուցած թոքաբորբի առաջին դեպքը

 

Կորեայի Հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսի նոր տեսակի հարցուցած թոքաբորբով հիվանդանալու առաջին դեպքը: Հունվարի 9-ին այդ մասին հայտնել է Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Կենտրոնի տվյալներով՝ հունվարի 8-ին երկրում հոսպիտալացվել է ՉԺՀ-ի 36-ամյա մի քաղաքացուհի, որն ավելի վաղ ժամանել էր Հարավային Կորեա: Պարզվել է, որ անցյալ տարվա դեկտեմբերի 13-ից մինչեւ 17-ը նա գտնվել է Ուհան քաղաքում (Հուբեյի նահանգի վարչական կենտրոն, Կենտրոնական Չինաստան):

Հիվանդը մեկուսացված է եւ գտնվում Է բժիշկների հսկողության ներքո: Ուհան քաղաքում անհայտ հիվանդության բռնկումն արձանագրվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին:

Հունվարի 5-ին քաղաքի Առողջապահության գործերի կոմիտեն հայտնել է, որ քաղաքում անհայտ թոքաբորբով ախտահարվածների թիվն աճել է մինչեւ 59, եւս 163-ը գտնվել են կարանտինում: Վարակման եւս 38 դեպք գրանցվել է Հոնկոնգում եւ մեկը՝ Սինգապուրում: Չինացի բժիշկներին հաջողվել է հայտնաբերել կորոնավիրուսի նոր մանրէահիմքը, որը հարուցում է հիվանդությունը, որի ախտանիշները նման են թոքաբորբի ախտանիշներին. տենդ, կոկորդի այտուց եւ ուժեղ հազ: Այն բանի բացահայտ նշաններ, որ հիվանդությունը փոխանցվում է մարդուց մարդու, չեն հայտնաբերվել: Ենթադրվում է, որ հիվանդացածները կարող էին վարակվել՝ շփում ունենալով կենդանիների եւ հում ծովամթերքի հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Գերմանիան Ուկրաինային կհատկացնի 200 մլն դոլար՝ «Ուկրաինայի համար ԱՄՆ-ից uպառազինnւթյան գնման ծրագրի» հերթական փաթեթի շրջանակներում Անի Լուպեի ծովափնյա ֆոտոշարքը Որևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառության հարկերով աշխատելուց. Փաշինյան Եվրոպայում ԱՄՆ զnրքերի կրճատումը կսկսվի անհապաղ. Ռյուտե Բացահայտվել է Դարբնիկ գյուղում խnւլիգանության դեպքը Ռոնալդուն անձնական հակառեկորդ է սահմանել աշխարհի և Եվրոպայի առաջնություններում Թուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ. Ֆիդան Զելենսկին հայտարարել է մինչև տարեվերջ ԱԹՍ-ների արտադրությունը 20 միլիոնի հասցնելու հնարավորության մասին Ցորենի համաշխարհային գները նվազում են՝ նոր բերքի և Հորմուզի նեղուցի սպասվող բացման պատճառով Իրանի հետ համաձայնագիրը «շատ հզոր» է լինելու․ Թրամփ ՄԷԳ-ը վատթարացրել է 2026 թվականին նավթի համաշխարհային պահանջարկի կանխատեսումը ԱՄՆ-ի և Իրանի գործարքը կընդգրկի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցի երկրները. Վենս Հիսուսը՝ դուրս պրծած աչքերով. Բրազիլիայում անհաջող վերականգնումը սրբերին վերածել է ծաղրանկարների և գրավել զբոսաշրջիկների ամբոխին Մադրիդի «Ռեալը» հայտնեց Բեռնարդու Սիլվայի տրանսֆերի մասին. պաշտոնական Ջենիֆեր Լոպեսը խոսել է բեմում տեղի ունեցած «մղձավանջի» մասին ԱՄՆ-ի և Իրանի գործարքը նախատեսում է 300 միլիարդ դոլարի մասնավոր հիմնադրամի ստեղծում. Reuters Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-4 աստիճանով Իրավապահները հայտնաբերել են ավելի քան 60 գրամ մեթամֆետшմին «Արմավիր» ՔԿՀ-ում անօդաչու թռչող սարքի միջոցով փորձել են ազատազրկված անձանց արգելված իրեր փոխանցել Իրան-ԱՄՆ հնարավոր համաձայնությունը և նոր աշխարհաքաղաքական քարտեզի ուրվագծերը. «Փաստ» Ինչի՞ համար են «սեգրեգացիայի» նոր եղանակները. «Փաստ» «Զգում է, որ թույլ է, իր իշխանությունն ամուր հիմքեր, հենարան չունի, հիմնված է բռնության վրա». «Փաստ» Ժողովրդավարության ավարտն ու իրավապահ համակարգի վախճանը. «Փաստ» Ինչո՞ւ է Փաշինյանն այսպես շտապում. «Փաստ» Առնվազն 700 հազար մարդ արդեն իսկ իր կարծիքն ասել է. «Փաստ»
Ամենաընթերցվածները