«Տղամարդը գնացել էր արջ բռնելու, բայց արջը լրիվ քրքրել ա»․ Տավուշում ողբերգական դեպք է գրանցվել

Օրերս Տավուշի մարզի Նավուր գյուղում արտակարգ և ցավալի դեպք է տեղի ունեցել։

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի տեղեկություններով՝ Նավուր գյուղի 41-ամյա բնակիչը մոտեցել է արջի որջին, որտեղ կենդանին ձմեռում է, ինչի հետևանքով կենդանին դրսևորել է ագրեսիվ վարք և երիտասարդը մահացել է։

Գյուղի բնակիչների խոսքերով․ «Տղամարդը գնացել էր արջ բռնելու, բայց արջը լրիվ քրքրել ա»։

Ընդգծենք, որ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը մշտապես հորդորել և կոչ է արել քաղաքացիներին լինել զգոն վայրի բնության գրկում, հատկապես՝ վայրի կենդանիների հետ առնչվելիս, հնարավորինս խուսափել վայրի կենդանու հետ անմիջական շփումից։

Այս պարագայում, դեպքը ողբերգական ավարտ է ունեցել մարդկային արկածախնդրության և գիտելիքի պակասի հետևանքով․ ի դեպ, մարդը համարվում է բանական էակ, ի տարբերություն արջի։

Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը ևս հայտնել է դեպքի մասին՝ գրելով․ «Հաշվի առնելով այս դեպքը և անելով հնարավոր ամեն ինչ խուսափելու կրկնությունից ցանկանում ենք հիշեցնել մի քանի կանոն, որոնք պետք է պահել անտառում արջի հանդիպելիս։

Նախ, եթե գիտեք, թե որտեղ են արջերը ձմեռում, աշխատեք հեռու մնալ այդ տարածքից և մի՛ փորձեք մտնել ներս, առավել ևս ձմռանը, երբ արջերը պատրաստվում են քուն մտնել։ Սա թերևս ամենավտանգավոր դեպքերից մեկն է, քանի որ փաստացի դուք մտնում եք կենդանու «տուն», և մի զարմացեք ագրեսիվ ռեակցիա տեսնելու դեպքում։ Բացի այդ այն տեղերը, որտեղ ձմեռում են արջերը, սովորաբար ունենում են միայն մեկ մուտք և ելք, և փակելով այդ ելքը, դուք հնարավորութուն չեք տալիս կենդանուն փախչել և դրդում ինքնապաշտպանվել՝ հարձակվելով ձեզ վրա։

Խուսափե՛ք հանդիպումներից նաև գարնան ամիսներին, երբ մայր արջը իր ձագերի հետ է։ Այս դեպքում, զգալով թեկուզ ամենափոքր վտանգ Ձեր կողմից, մայր արջը կհարձակվի, պաշպանելու համար ձագերին։ Անտառ գնալուց առաջ անպայման տեղեկացրե՛ք որևէ մեկին Ձեր ուղղության և վերադարձի հնարավոր ժամանակի մասին։ Խմբերով քայլարշավ կազմակերպելուց առաջ փրկարարական ծառայությանը տվե՛ք այն ճանապարհի քարտեզը, որով անցնելու եք և վերադարձի հնարավոր ժամանակը։

Սրանք առաջնային քայլերն են, որոնք պետք է հիշեն բոլորը, խուսափելու համար արջերի հետ առճակատումից։ Պահե՛ք անվտանգության կանոնները և պատրաստվե՛ք անտառ գնալուց առաջ»։

Նշենք, որ ՀՀ–ում հանդիպում է գորշ արջերի /Ursus arctos/ տեսակը, որն ընդգրկված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում։ Հանդիպում է Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի, Տավուշի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում: Երբեմն կարող է մտնել Շիրակի և Արագածոտնի մարզեր: Գրանցվել է ծ.մ. 400–500 մինչև 3000 մ բարձրություններում: Վտանգման հիմնական գործոններն են որսագողությունը, բիոտոպերի ոչնչացումը, մարդու կողմից անհանգստություն պատճառելը:

դիտվել է 167 անգամ
Լրահոս
Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ
Ամենաընթերցվածները