Վերադարձած գերու սարսափելի պատմությունները

Ձյաձ Սաշան է, Հադրութից:

Երեկ է վերադարձել Երևանից, որտեղ օրեր առաջ գերիների փոխանակման համաձայնագրով տեղափոխվել էր Բաքվից՝ 44 գերիների շարքում էր:

Ձյաձ Սաշան մինչև հոկտեմբերի 7-8 գտնվել է Հադրութում իր որդու և հարևանի հետ (որը ի դեպ իմ ազգակցականներից է): Թուրք բորենիները 3-ին բռնել են տանը, ծեծի ենթարկել, ապա ձյաձ Սաշան հարվածներից մեկից կորցրեց գիտակցությունը և այլևս չտեսավ ոչ իր որդուն ոչ էլ հարևանին: Մինչև գիտակցությունը կորցնելը հիշում է, որ Հադրութի կենտրոնական հատվածներից մեկում տարօրինակ ձայներ է լսել, այն հարցի պատասխանը, թե ինչ ձայներ են, ասացին, որ հայերին են մորթում: Ազերիները տարել են մի վայր, որի մասին նա բնականաբար ոչինչ չգիտի: Գիտի միայն, որ այնտեղ շատ հայ գերիներ կային, այդ թվում նաև կանայք, որոնց ձայները և ճիչերը լսում էր գիշերները, երբ վերջիններս ծեծում էին պատերը և բանտի ճաղերը:

Ձյաձ Սաշան տիրապետում է ադրբեջաներենին, որի շնորհիվ ինչ որ չափով նրա տանջանքները մեղմացան, երբ ՛՛գազանների՛՛ հետ խոսում էր նրանց լեզվով:
Ձյաձ Սաշայի կողերը ջարդված են, գանգը նույնպես, ձեռքերը վնասված, ափի մեջ կտրտել էին, ոտքից կապել երկաթե լարով ու կախել, ձեռքից կապել, բութ մատի ու ցուցամատի արանքի ջիլերը պակասում են, մարդը մինչև հիմա նորմալ չի քայլում, ոտքի վնասվածքի պատճառով, ինչպես նաև ունի հիշողության մասնակի կորուստ, որը հետզհետե սկսել է վերականգնվել:
Չեմ կարող ամբողջությամբ ներկայացնել այն ամենն ինչ պատմեց ձյաձ Սաշան, բայց կասեմ մի բան, այդ ամենն լսելով, իմանալով, թե ինչպես են ազերիները վերաբերվում անմեղ, ոչ զինվորական, ծեր մարդու հետ, նույնիսկ չեմ ուզում պատկերացնել, թե ինչ են նրանք անում զինվորական, զինված հայ տղաների հետ, պարզապես չեմ ուզում պատկերացնել, հակառակ դեպքում կսկսեմ ցնորվել:

Երկրի իշխանությունները պետք է սրանով զբաղված լինեն արդեն շուրջ 2 ամիս: Գործադրեն դժոխային ջանքեր, որպեսզի վայրկյան առաջ մեր տղաները ազատվեն ու փրկվեն Դժոխքից:
Իսկ բոլոր նրանց՝ հայ, թե ոչ, ովքեր այս պահին խոսում են խաղաղ համակեցության մասին և օրինակ բերում ԽՍՀՄ տարիները և իրենց ՛՛բարեկեցիկ՛՛ կյանքը, խորհուրդ կտամ գնալ հանձնվել նույն ազերիներին և խնդրել, որպեսզի ձեր փոխարեն 2 հայ գերի վերադառնա տուն:
Այսքանը:

 

Բոլոր ենթադրությունները և եզրակացությունները թողնում եմ ձեզ:
Հ.Գ. Մինչ օրս ոչ մի լուր ձյաձ Սաշայի որդու՝ Արսենի և նրանց հարևան Վալերայի մասին:
Լուսանկարում՝ ձյաձ Սաշան է, իր տիկնոջ՝ Անահիտի հետ Ստեփանակերտի իրենց ժամանակավոր 1 սենյականոց կացարանում, որտեղ ապրում են 6 հոգով: Եթե ինչ-որ մեկը հարմար պայմաններով տան տեղ իմանա, խնդրում եմ ինձ հետ կապվել: Բնակարանը կամ տունը պետք է լինի Ստեփանակերտում, քանի որ ձյաձ Սաշան մինչ օրս բուժումներ է ստանում և դեռևս լրիվությամբ չի ապաքինվել:

Իրինա Սաֆարյանի Ֆեյսբուքյան էջից

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները