Արցախի կարգավիճակի խնդիրը լրջանում է․ նոր տհաճ անակնկալներ Մոսկվայի ու Բաքվի համար

Բելգիայի խորհրդարանի բանաձեւը Հայաստանի քաղաքական եւ մեդիա շրջանակներում «հասկանալիորեն» մոռացության մատնվեց․ վարչակարգը զբաղված է ռուս-թուրքական ծրագրի իրականացմամբ, իսկ 17-ի ձեւաչափը՝ ողբ-կապիտուլյացիա-երախտագիտություն ու հավատարմություն Ռուսաստանին «գաղափարաբանությամբ», որը նույնպես ուղղված է այդ ծրագրի ներքին սպասարկմանը։ Ներքին նման կառուցվածքին առավել ծավալուն անդրադարձել ենք այստեղ։ Վկայությունը՝ նոյեմբերի 9-ից հետո այս խմբերից միայն եռակողմ հայտարարությանը հավատարմության երդումներ են հնչում, չկան մասնավորապես Արցախի օկուպացիայի հետեւանքները վերացնելու եւ կարգավիճակի պահանջներ։

Ռուս-թուրքական ծրագրերին զուգահեռ տեղի է ունենում Արցախի կարգավիճակի ճանաչման քննարկումը Արեւմուտքում։ Ֆրանսիայի խորհրդարանի զույգ պալատների բանաձեւերից հետո Բելգիայի խորհրդարանի բանաձեւում ամրագրված են Արցախի սահմանների ու կարգավիճակի խնդիրները։ Եվրոպական այլ երկրներ Ադրբեջանին դատապարտող բանաձեւեր են ընդունել։

 

Ըստ էության, Մոսկվայի ու Բաքվի առաջ, որոնք փորձում են չեզոքացնել Մինսկի խումբը, խնդիրը դրված է հետեւյալ ձեւակերպումով՝ եթե Արցախի կարգավիճակի հարցը չի լուծվում միակ մանդատ ունեցող Մինսկի խմբի շրջանակում, այդ պարագայում կարող է գործի դրվել Արցախի միջազգային ճանաչման մեխանիզմը։

Այս հանգամանքն ընդգծել է նաեւ ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը ֆրանսիական Լե Մոնդին տված հարցազրույցում․ «Ժողովուրդների ինքնորոշման իրավունքը հանդիսանում է խաղաղության տանող բանակցությունների հիմնաքարը։ Հայաստանը չի ճանաչել Արցախի անկախությունը զուտ այն պատճառով, որպեսզի հնարավորություն, շանս ընձեռի բանակցությունների միջոցով հասնելու ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը։ Ոմանք այսօր սխալվում են՝ կարծելով, թե ռազմական ուժի կիրառմամբ Արցախի կարգավիճակի հարցը դուրս է բերվել օրակարգից։ Այդ առնչությամբ Մինսկի խմբի համանախագահները վերահաստատել են, որ Արցախի կարգավիճակի հարցը շարունակելու է մնալ բանակցությունների օրակարգում, որը գոհացնող է։ Տվյալ հարցում Ադրբեջանի անհամաձայնության դեպքում Հայաստանը կդիտարկի Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացը»։

Ռուսաստանը մի ոտքով շարունակում է մնալ Մինսկի խմբում, չբացառելով այդ շրջանակում կարգավորման տարբեր ասպետկտների քննարկումը, ինչպես հաղորդվել է Պուտին-Մակրոն հեռախոսազրույցի կապակցությամբ։ Միեւնույն ժամանակ, Մոսկվան չի բացառում Արցախի կարգավիճակի քննարկումը Մոսկվա-Բաքու-Ստեփանակերտ եռակողմ ձեւաչափով, որն անկասկած կապված է Ստեփանակերտում իր զորքի ներկայության խնդիրների հետ։

Մոսկվային Ղարաբաղի կարգավիճակը կարող է պետք գալ այն պարագային, եթե մտադիր է շարունակել ռազմական ներկայությունը Ղարաբաղում, որն, ըստ Պուտինի՝ Ադրբեջանի տարածք է միջազգային իրավունքի տեսակետից։ Պուտինն իհարկե այս դեպքում նույնպես փորձում է «տակից դուրս գալ», նկատի առնելով, որ նույն այդ միջազգային իրավունքի շրջանակում ակտիվացել է Արցախի կարգավիճակի որոշման հարցը։

Արցախի ինքնորոշման իրավունքի ուժն անկասելի է, նույնիսկ եթե հայկական խամաճիկ ու ողորմելի քաղաքական դասը մոռացության մատնի այն։ Այն դառնում է ունիվերսալ քաղաքական լծակ միջազգային քաղաքականությունում։ Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի խնդրի այլ կողմերին կանդրադառնանք առաջիկայում։ Նշենք միայն, որ այն կախված է մնում Բաքվի ու Մոսկվայի վրա՝ նրանց կողմից օկուպացիայի ու ռազմական հանցագործությունների փաստի ճանաչման, իսկ Ադրբեջանի պարագայում նաեւ՝ այդ պետության լեգիտիմությունը կասկածի տակ դնելու հեռանկարով։

դիտվել է 48 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները