ՏԵՍԱՆՅՈՒԹ։Ի՞նչ է սպասվում Հայաստանին։ Նոր, գաղտնի բացահայտումներ Վանգայի գուշակություններից

Ազգությամբ բուլղար Վանգան, նույն ինքը՝ Վանգելիյա Պանդևա Դիմիտրովան ծնվել է 1911թվականի հունվարի 31-ին Ստրումիցայում, որն այն ժամանակ գտնվել է Օսմանյան կայսրության կազմում, իսկ այժմ գտնվում է Մակեդոնիայի Հանրապետության կազմում: Կույր բուլղարացի գուշակը իր կյանքի մեծ մասն անցկացրել է Բուլղարիայի, Հունաստանի և Մակեդոնիայի Հանրապետության սահմանին գտնվող Պետրիչ գյուղում։ Կյանքի վերջին 20 տարիներին գուշակն այցելուներին ընդունել է Ռուպիտեում։ Վանգան վաղաժամ էր ծնվել (9 ամսից շուտ) և առողջական խնդիրներ ուներ։ Տեղի ավանդույթների համաձայն՝ երեխային անուն չէր տրվում, քանի դեռ նա կենդանության նշաններ ցույց չէր տվել։

Եվ ահա, երբ երեխան առաջին անգամ ճչաց, ցույց տվեց կենդանության նշաններ՝ դայակը դուրս եկավ փողոց և անծանոթից խնդրեց մի անուն ասել։ Անծանոթը առաջարկեց Էնդրոմեհա անունը, սակայն սա շատ հունական էր, իսկ ահա երկրորդ անծանոթի առաջարկած անունը՝ Վանգելիա, որը նշանակում է «բարի լուր բերող»: Այն դուր եկավ դայակին և նա ընտրեց այդ անունը, չնայած այն նույնպես հունական ծագում ուներ, բայց այդ տարածքներում տարածված անուն էր։ Աղջիկը ոչ միայն ողջ մնաց, այլեւ դարձավ 20-րդ դարի ամենահայտնի մարդկանցից մեկը: Վանգայի հարազատները հիշում էին, որ նա շատ էր սիրում երեխա ժամանակ իր համար խաղեր հորինել։ Տարօրինակ խաղերից մեկն էլ հետեւյալն էր. բակում նա խաղալիք էր պահում, վերադառնում տուն, կապում աչքերը եւ շոշափելով սկսում փնտրել խաղալիքը, ասես թե կույր է։

Ծնողներին այդ խաղերը մտահոգում էին, բայց բոլոր արգելքներն անօգուտ էին, այդ խաղը աղջկա համար ամենասիրելին էր մնում։Չնայած Վանգան իր կուրության մասին նախկինում մի վարկած է պատմել, որ իբր ուժեղ փոթորկի ժամանակ աչքերն ավազ է լցվել, ու դրանից հետո դադարել է տեսնելուց, բայց բժիշկները հաստատում են, որ այդ դեպքում պետք է գոնե նրա աչքերի խնձորակները մնային, ինչը բացակայում է Վանգայի մոտ։ Ազգությամբ բուլղար մի լրագրողուհի՝ Սվետոսլավա Տոդորկան, հարցում է արել Մակեդոնիայի եղանակի բյուրոյին ու այնտեղից պաշտոնական պատասխան է ստացել, որ այդ տարի ոչ մի փոթորիկ էլ չի եղել, բայց այդ նույն տարում ոստիկականական հաշվետվություններում կա փաստաթուղթ, որ Վանգայի հայրական գյուղում 12 տարեկան մի աղջկա են բռնաբարել ու աչքերը կուրացրել։ Եվ Վանգան հենց այդ նույն տարիքին է եղել։

 

Իսկ փոթորկի պատճառով նրա կուրացման առաջին, անմեղ տարբերակը հնարել են Բուլղարիայում, քանի որ Վանգայի գուշակություններն ու այդ կնոջ ներկայությունը Բուլղարիան հայտնի են դարձնում աշխարհին ու ֆինանսական մեծ օգուտներ բերում, քանի որ, հարյուր միլիոնավոր մարդիկ էին գալիս, գուշակության համար մեծ մուտքավճար տալիս և թանկարժեք նվերներ ու զարդեր թողնում Վանգային, որոնք հետո բռնագրավվում էին պետության կողմից։ 15 տարեկանում նրան տեղափոխում են Զեմուն քաղաքի կույրերի տուն։ Զարմանալի է, բայց հենց այստեղ անցկացրած 3 տարիներն էր Վանգան հետո համարում իր կյանքի ամենաերջանիկ շրջանը։ Նա այստեղ հանդիպում է իր առաջին սիրուն։ Երիտասարդի անունը Դիմիտր էր։

Բայց ահա ամուսնանում է Վանգան բոլորովին ուրիշ Դիմիտրի հետ։ Այն պահին, երբ Վանգան հանդիպեց իր ապագա ամուսնուն, նա արդեն դարձել էր բավականին հայտնի բախտագուշակ: 30-ամյա կնոջ այցելուների թվում էր զինծառայող Դիմիտր Գուշթերովը:

Սակայն տղամարդուն տանջում էր բոլորովին այլ մտքեր: Փաստն այն է,որ մինչ Վանգայի մոտ գնալը սպանել էին Դիմիտրիի եղբորը: Գուշթերովը չէր համբերում թե երբ է իմանալու հանցագործների անունները, սակայն չէր էլ համարձակվում գնալ Վանգային ընդառաջ: Եվ հանկարծ կույր կինը ինքն իրեն հայտնվեց նախաշեմին: Վանգան վստահորեն ասաց, որ ինքը գիտի, թե ինչու է Դմիտրին եկել իր մոտ, բայց հրաժարվել է անվանել մարդասպաններին: Այնուամենայնիվ, Վանգան հյուրին խոստացավ, որ չարագործներն անպայման կմահանան: Տղան ուղղակի ապշած էր Վանգայի խոսքերից, որն էլ ստիպեց նրան հաճախ գալ բախտագուշակի մոտ: Այդ ժամանակ Դմիտրին արդեն պատրաստվում էր ամուսնանալ: Սակայն Դմիտրին խափանեց նշանադրությունը և 1942 թվականի մայրիսին ամուսնացավ Վանգայի հետ:

Թվում է, թե Վանգան գիտեր ամեն բան աշխարհի ծագման եւ ամեն մարդու մասին առանձին–առանձին։ Նրանից ոչինչ հնարավոր չէր թաքցնել, բայց ինքը կարողանում էր պահել ուրիշների գաղտնիքները։ Օրինակ, Վանգային հաճախ էին հարցնում, թե գոյություն ունի արդյոք կյանք մահից հետո։ «Ես իրավասու չեմ նման հարցի պատասխանել»,– ասում էր նա։
Պայծառատեսը խուսափում էր աշխարհի վերջի մասին հարցերից։ Նա երբեք չէր խոսում աշխարհի վերջի մասին եւ երբեք դրա մասին կանխատեսումներ չէր անում։

դիտվել է 1134 անգամ
Լրահոս
Նավթի համաշխարհային գները կտրուկ նվազել են Ավազակային հարձակում՝ Երևանում Իսրայելը Լիբանանի հարավային շրջանների վրա նոր հարձակումներ է իրականացրել Ընտրություններն ավարտված են, կարելի է արդեն հարկերն էլ բարձրացնել. «Փաստ» «Քաղաքացու քվեն ոտնահարվեց. գործ ունենք հակաքաղաքագիտական, անտրամաբանական և ապալեգիտիմ մի գործընթացի հետ». «Փաստ» Հուժկու սլացք... դեպի վնասարարություն ու քաոս. «Փաստ» Չեղարկված տեղամասեր և «կորած» ձայներ. որտե՞ղ է ընտրական արդարությունը. «Փաստ» Բոլոր ինստիտուտների կազմալուծում ու վարկաբեկում. «Փաստ» Ինչպես ակտիվ քաղաքացին տապալեց իշխանության ընտրական հաշվարկների պլանը. «Փաստ» Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ» ԿԸՀ-ն ջնջում է ընտրության իրավունքը. մանդատագողություն բացահայտ ցինիզմով. «Փաստ» Արյուն՝ Սիդնեյի լողափերին. շնաձուկն ափից ընդամենը 30 մետր հեռավորության վրա հարձակվել է կնոջ վրա ԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆ 37-ամյա Լևանդովսկին բանակցություններ է սկսել նոր ակումբի հետ Իսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավին «Մեր ընկերությունը ուղղակի տարիների պատմություն չէ»․ Արփի Գաբրիելյանը լուսանկար է հրապարակել Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ին Ռուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ Պուտին Հայ ոսկերիչ Ալեքս Մոսը Տակաշի Մուրակամիի համար ներկայացրել է ինքնատիպ ադամանդե վզնոց Հնդկաստանում ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Վանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է Անհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ Երևանի քաղաքապետարան Դեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում ԻՀՊԿ-ն զգուշացրել է նավերին՝ չփորձել անցնել Հորմուզի նեղուցով առանց համաձայնեցման Իրանական ճգնաժամnւմ ԵՄ-ի և Մեծ յոթնյակի դաշնակիցները նշանակություն չեն ունեցել. Թրամփ
Ամենաընթերցվածները