ԱՍԱԼԱ-ի Վազգենի բաց նամակը Նիկոլ Փաշինյանին, Արայիկ Հարությունյանին, Դավիթ Տոնոյանին և Օնիկ Գասպարյանին

Որոշել էի, մինչև պատերազմի վերջնական ավարտը չխոսել ձեզ հետ որպես զինվորական, որը հասկանում է զինվորական գործողութույններից, դրանց նախապատրաստվելուց և այլ հարցերի մասին, բայց երբ դուք բոլորդ որպես երկրի ղեկավար փորձում եք ձեր վրայից գցեք ձեր պատասխանատվությունը ու դա բարդեք ամբողջ մի ժողովրդի վրա, որ 40 օր շարունակ հավատաց ձեզ ու արեց ամենաանհնարինը, դուք հիմա կանգնեք ու նրանց անվանեք դավաճան, սա մեղմ ասած ՇԱՆՏՂՈՒԹՅՈՒՆ է:

 

Խնդրեմ, եթե ձեզանից որևիցե մեկը ունի հյուլեի չափ արժանապատվություն, այս հարցերի պատասխանը տվեք, որպեսզի հետագայում մեր ժողովուրդը կարողանա արդարացնել ձեզ ձեր բացթողումների համար:

ա- դուք որպես երկրի ղեկավարներ ամիսներ առաջ ՀՀ ՊՆ ԶՈՒ ԳՇ-ի և ՀՀ ԱԱԾ հետախուզության և հակահետախուզության կողմից ստացել եք տեղեկատվություն, որ պատերազմը վրա է հասնում: ազերները պատրաստվում են լայնամասշտաբ ու երկարատև պատերազմի, սահմանի վրա կուտակել են դեռ օգոստոս ամսից շուրջ 100000 զորք ու մի քանի հազար միավոր զինտեխնիկա: Տեղեկացրել են ձեզ, որ արդեն մեծ քանակությամբ վարձկաններ են տեղափոխվում տարբեր տեղերից, առաջնագիծ, և լիքը այլ տեղեկություններ: Ի՞նչ արեցիք դուք, բոլորդ տեղյակ էիք, որ հիմնական հարվածը լինելու է ՎԱՐԱՆԴԱՅԻՑ, այդտեղ են կուտակված հիմնական զորքն ու զինտեխնիկան, ի՞նչ արեցիք դրանց արագ առաջխաղացումը առնելու համար, տանկերի և այլ զինտեխնիկայի արագ անցնելու համար հավելյալ խրամատներ և այլ արգելապատնեշներ կառուցեցիք… պատասխանը թողնեմ ձեր խղճին…

բ- դուք գիտեիք վերահաս պատերազմի մասին, տեղյակ էիք, թե ինչ զինատեսակներով են կռվելու մեր դեմ, քանի որ ավելի քան մեկ ամիս մեր քթի տակ զորավարժություն էին իրականացնում, ու դուք մանրամասն տեղեկություն էիք ստանում կիրառված զինատեսակների մասին, ի՞նչ արեցիք, Իրականության մեջ ոչինչ… բայց դուք պատասխանեք…

 

գ- տեղյակ լինելով ամիսներ շարունակ մեր մարտական դիրքերի վրա թռնող ազերական ԱԹՍ-ների մասին՝ ի՞նչ միջոցառումներ ձեռնարկեցիք մեր ՀՕՊ համակարգի և այլ տեղակայված զինտեխնիկայի քողարկման համար… պատերազմը սկսելուց հետո ազգի կանայք դրանցից էին գործում, ուր ասես դպրոցից մինչև օպերայի դահլիճ… իսկ դուք դա գիտեիք, որ պետք է…

 
 

դ- դուք տեղեկացված էիք երկարատև պատերազմի մասին, ինչո՞ւ հավելյալ զինամթերք չգնեցիք ու չբերեցիք երկիր: Արդեն ապրիլյան պատերազմից դուք գիտեիք, որ իրենք կիռարելու են շատ մեծ քանակությամբ ԱԹՍ-ներ, ինչո՞ւ դրա զենքը չգնեցիք ու չտեղափոխեցիք ՀԱՅԱՍՏԱՆ, որ այդքան զոհ չտայինք առաջին իսկ օրերին:

ե- դուք ԳԻՏԵԻՔ ՎԵՐԱՀԱՍ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ… ինչո՞ւ հարաբերություններ փչացրեցիք մեր ռազմավարական գործընկերների հետ… դավիթ, օնիկ ձեր երկուսին չէ՞ր հետաքրքրում, թե ինչու ամսիներ ի վեր Իրանը ռազմական կցորդ չի ուղարկում, դա ձեզ չէ՞ր մտահոգում… նիկոլ, դու իմանալով, որ քո միակ ազատ ելքը ու վստահելին Իրանն է, ինչո՞ւ պատերազմի սկսելուց ընդամենը օրեր առաջ բացում ես դեսպանատուն Իսրայելում՝ ԱՄՆ-ին տուրք տալով… Երբ դրանից օրեր առաջ քեզ ասել էին, որ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ի առավոտյան սկսելու է պատերազմը:

զ- իմանալով հանդերձ՝ պատերազմի մեջ կարևորը վիրավորների կյանքը փրկելն է, ինչո՞ւ էր մեր ՀՀ ՊՆ ԳՇ-ի բուժվարչության պահեստը դատարկ, ամբողջ ազգով խանութներից ԺԳՈՒՏ, ԲԻՆՏ… հավաքում էինք, Սփյուռքը մեռավ ուղարկելով… Հիմա վաղն էլ պետք է մեր հաշմանադամ դարձած երեխերքին պրոտեզավորենք, դրա մասին մտածե՞լ եք…

է- իմանալով վերահաս պատերազմի մասին՝ ի՞նչ հանձնարարականներ եք տվել ԱԳՆ-ին, ու իր փոստատար դեսպաններին… միայն թե չասեք՝ դա պետական գաղտնիք է… քանի որ ոչ մի բան չարեցիք, ամենատարականը… լավ չասեմ, դուք հասկացաք, եթե գիտակից եք…

ը- արայիկ, դու եղել ես ԱՐՑԱԽԻ վարչապետ շատ երկար տարիներ, ի՞նչ արեցիր ԱՐՑԱԽԻ ՊԱՇՏՊԱՆՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐՁՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ… փաստացի ոչինչ, ՀԷԿ-եր ավելացրեցիր քո հարստության վրա, որոնք այսօր պատրաստ վիճակում հասնելու են ազերներին…

ԽՆԴՐՈՒՄ ԵՄ, ԳՈՆԵ ՄԵԿ ԱՆԳԱՄ ՏՂԱՄԱՐԴ ԵՂԵՔ ՈՒ ԱՐԵՔ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵՔ ԺՈՂՈՎՐԴԻՑ… ՄՆԱՑԱԾԸ ԿԽՈՍԵՆՔ ԵՐԲ ՄԵՐ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ ՀԱՅԱԿԱԿԱՆ ԴՐՈՇԸ ՆՈՐԻՑ ԿԲԱՐՁՐԱՑՆԵՆ ՎԱՐԱՆԴԱՅՈՒՄ…

դիտվել է 493 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները