Իսրայելցի գիտնականները ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի բուժման արդյունավետ մեթոդ են հայտնաբերել



Թել Ավիվի համալսարանի գիտնականնեը հայտնաբերել են մեթոդ, որը կօգնի հաղթահարել քաղցկեղի ամենավտանգավոր տեսակներից մեկը՝ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը, գրում է actualnews.org կայքը: PJ34 մոլեկուլի բարձր արդյունավետությունը մասնագետներն ապացուցել են մկների վրա անկացված գիտափորձերի արդյունքում:

Գիտափորձի շրջանակներում իսրայելցի գիտնականները կրծողների մաշկի տակ ներդրել են ախտահարված բջիջներ ու վերոնշյալ մոլեկուլը, որից հետո հետևել հետագա ընթացքին: Մեկ ամիս անց արված հիստոլոգիական անալիզի արդյունքները ցույց են տվել, որ մոլեկուլը ոչնչացրել է չարորակ բջիջների 90%-ը: Մասնագետների խոսքով՝ ուռուցքն ամբողջությամբ չի կարող ոչնչանալ, քանի որ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի դեպքում այն մասամբ բաղկացած է լինում առողջ հյուսվածքներից:

«PJ34-ը ստիպում է մուտացիայի ենթարկված բջիջներին ինքնաոչնչացվել, սակայն չի վնասում առողջները: Պարզ լեզվով ասած՝ մեր հայտնաբերած մեթոդը կարող է բազմակողմանի գործածություն ունենալ», - նշում է Մալկ Քոեն-Արմոնը՝ հետազոտությունն իրականացրած պրոֆեսորներից մեկը:

Գիտնականները նախ մտադիր են գիտափորձեր անցկացնել խոզերի ու շների վրա, որից հետո միայն անցնել մարդկանց մասնակցությամբ կլինիկական հետազոտություններին: Բուժման այս նոր միջոցը կարող է բեկումնային լինել բժշկության բնագավառում, քանի որ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը համարվում է ամենից դժվար ախտորոշվողներից մեկը և գրեթե միշտ հանգեցնում է մահվան:

դիտվել է 242 անգամ
Լրահոս
Կարեն Ասլանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և հռչակվել աշխարհի չեմպիոն Թրամփի խորհրդականը Սուդանում սովի հետ կապված իրավիճակը որակել է «աղետալի» Կասեցվել է «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունը Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» Բուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համար Նախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել է Ողբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացել Բեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքել Հայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորությունները 4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվել Կանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալին «Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքները Վտանգավոր ազդակներ, անհանգստացնող հեռանկար. «Փաստ» Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ» «Մենք Ռուսաստանի հետ «քաղցր» հարաբերություններ ունեինք, իսկ հիմա խաղում ենք անհասկանալի ավանտյուրաներով». «Փաստ» Պոպուլիզմի ծխածածկույթը. ինչպես են կեղծ ելակետերով խեղաթյուրվում բարդ հարցերը. «Փաստ» Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ» Արևմուտքի «կարմիր գծերը» և Փաշինյանի քաղաքական մենաշնորհի վախճանը. «Փաստ»
Ամենաընթերցվածները