Անսպասելի շրջադարձ Ղարաբաղյան հարցում. շուտով կտեսնեք՝ ինչ է մնալու Բաքվի «հաղթանակից»

Բաքվի հանցախմբի պարագլուխ Ալիեւը հայտարարել է, որ անհիմն է համարում Բաքվի դեմ մեղադրանքները, որոնք պարունակվում են Ղարաբաղում ռազմական հակամարտությունից հետո մի շարք արեւմտյան երկրների կողմից ընդունած բանաձեւերում: «Մեզ համար այդ բանաձեւերը որեւէ նշանակություն չունեն, թղթի կտոր են: Սակայն բանն այն է, որ մեր դեմ առաջ են քաշվում անհիմն մեղադրանքներ», հայտարարել է նա: Հերթական «թղթի կտորն» ընդունել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության պատգամավորների պալատը՝ Արցախի դեմ Ադրբեջանի, Թուրքիայի և ջիհադիստների գործողությունները դատապարտող միջնորդություն:

 

Ավելի վաղ նման բանաձեւեր են ընդունել այլ երկրների խորհրդարաններ, իսկ Ֆրանսիայի ու Բելգիայի խորհրդարանները դրել են Արցախի սահմանների եւ կարգավիճակի հարցերը։ Այդ բանաձեւերում կասկածի տակ է դրվում պատերազմի արդյունքը, բացի այդ՝ ընդգծվում են Բաքվի ռազմական հանցագործություններն Արցախի դեմ։

Ալիեւը դրանք համարում է թղթի կտորներ, եւ նրա հույսը ներկայում անօրինական մի թղթի կտոր է՝ նոյեմբերի 9-ի թե 10-ի եռակորղմ հայտարարությունը, որը ռուս-թուրքական համաձայնություն է Հայաստանի դեմ։ Ալիեւը ռուսների օգնությամբ ձգտում է ամրագրել պատերազմի արդյունքը եւ լեգիտիմացնել Ադրբեջանը որպես պետություն։

Դրանով է բացատրվում Բաքվի ու Մոսկվայի շտապողականությունը Հայաստանի սահմանների «դեմարկացիայի հարցում»՝ ռազմական շանտաժով եւ սպառնալիքներով, Հայաստանում կամակատար քաղաքական դասի երախտագիտության պայմաններում։

 

Արցախի ռուս-թուրքական օկուպացիան ու կարգավիճակի դեմ քայլերը մնում են միջազգային օրակարգում, իսկ «Ադրբեջանը» խախտել է միջազգային պարտավորությունները, որոնք նրա ճանաչման հիմքն են։ Թղթի կտորներն իրականում սարսափելի ուժ ունեն, նկատի ունենալով նաեւ թուրքերի աշխարհընկալումները։

 

Այդ Հայաստանում է, որ դեռ չեն գիտակցում դա, ավելին՝ քաղաքական-մեդիա շրջանակների գերակշիռ մասն ամեն կերպ փորձում է արժեզրկել դրանք, երկրորդելով Մոսկվային:

դիտվել է 89 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները