Թուրքիան ու թրքամետ գրոհայինները զինված հարձակումներ են իրականացրել Արցախում քրիստոնյաների դեմ

Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում քրիստոնյաների և այլ կրոնական փոքրամասնությունների շահերի պաշտպանությամբ զբաղվող «Ի պաշտպանություն

քրիստոնյաների» (IDC) առաջատար իրավապաշտպան կազմակերպությունը ԱՄՆ Կոնգրեսի անդամներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-Թուրքիա հանձնախմբի անդամությունից: Իրավապաշտպան կազմակերպությունը նաև նորընտիր պաշտոնյաներին կոչ է արել չընդունել խմբին միանալու առաջարկը:

IDC-ի հայտարարության մեջ ասվում է. «2020-ին ականատես ենք եղել Թուրքիայի և այդ երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանի կողմից ԱՄՆ-ի և Մերձավոր Արևելքի երկրների քրիստոնյաների դեմ ուղղված թշնամական քաղաքականությանը:

Դեկտեմբերին Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվել ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգեր գնելու համար: Թուրքիան ու թրքամետ գրոհայինները զինված հարձակումներ են իրականացրել Արցախում, Իրաքում և Սիրիայում պատմական քրիստոնեական համայնքների դեմ»:

Ըստ կառույցի՝ Էրդողանը նաև պահանջել է ջնջել քրիստոնեական պատմական վայրերն Անատոլիայում՝ քրիստոնեության երբեմնի ամենամեծ՝ Սուրբ Սոֆիայի տաճարը և Խորա եկեղեցին վերածելով մզկիթների:

«Թուրքիայի անխոհեմ արտաքին քաղաքականությունը չի համապատասխանում արևելյան միջերկրածովյան շրջանում ԱՄՆ-ի շահերին: Քրիստոնյաների դեմ բացահայտ հետապնդումներն այլևս չպետք է անտեսվեն:

 

Ժամանակն է, որ մեր նորընտիր ղեկավարներն անվրեպ ուղերձ հղեն Թուրքիայի դեսպանությանը, որ թույլ չեն տա օգտագործել իրենց անուններն ու պրոֆեսիոնալ իմիջը Էրդողանի անխոհեմ ղեկավարումը խթանելու համար»,- հայտարարել է կազմակերպության նախագահ Թոֆիք Բաակլինին:

դիտվել է 203 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները