16-ԱՄՅԱ ԱՂՋԻԿԸ ՓՈՐՁԵԼ Է ԻՆՔՆԱՍՊԱՆ ԼԻՆԵԼ
Ադրբեջանի Գյանջա քաղաքում տասնվեցամյա աղջիկը փորձել է ինքնասպան լինել՝ դեղերի մեծ չափաբաժին ընդունելով։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ոստիկանությունը։ Նման քայլի դեռահասը որոշել է գնալ այն պատճառով, որ ընկերուհուց 900 մանաթ է պարտք վերցրել, որը վերադարձնել չի կարողացել։ Աղջիկը հոսպիտալացված է։ Մանրամասները պարզվում են։