Նիկոլի գործունեության արդյունքում մենք կանգնած ենք նոր պատերազմի եզրին. Իշխան Սաղաթելյան

Նիկոլ Փաշինյանը կրկին Ռուսաստանի թիկունքում ուղիղ կապի մեջ է Ադրբեջանի և Թուրքիայի հետ՝ մի մասը գաղտնի, մի մասը բացահայտ՝ իր դավադիր պլանները ավարտին հասցնելու համար, ուրիշ բացատրություն այստեղ չունեմ։ «Փաստինֆո»-ի եթերում ասել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի ԱԱԾ տնօրենների հանդիպումներին։

«Երբ վերլուծում ես այս ամենը, հանգում ես մի եզրակացության՝ Թուրքիայի հետ ուզում են ունենալ սերտ բարեկամական հարաբերություններ, և իմ տպավորությամբ, այո՛, Նիկոլն ուղիղ կապի մեջ է Ադրբեջանցիների հետ»,- ընդգծել է Իշխան Սաղաթելյանը։

Ավելին՝ նրա կարծիքով, Փաշինյանը նախկինում ևս ունեցել է որոշ կապեր, որի արդյունքում էր նաև ձեւավորվել անվստահությունը մեր ռազմավարական գործընկերների, դաշնակիցների նկատմամբ։

«Այս մարդը շատ վտանգավոր գործունեության մեջ է նաև այս օրերին։ Եվ այն քաղաքացիներն ովքեր այսօր մտածում են, որ լավ է, այլևս պատերազմ չի լինի, մեր երեխաները Արցախ չեն գնա, իրենք ուղղակի ամբողջությամբ չեն պատկերացնում ստեղծված իրավիճակը, պատերազմը չի ավարտվել, ու Նիկոլի գործունեության արդյունքում մենք կանգնած ենք նոր պատերազմի եզրին»,- ընդգծել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում․

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները