Ավտովթար է այսօր տեղի ունեցել Ֆոկինո քաղաքից ոչ հեռու գտնվող լողափի մոտ։ Բեռնատարի վարորդը չի նկատել, որ առջեւից ընթացող Honda CR-V- ն սկսել է արգելակել, եւ բախումից խուսափելու համար՝ դուրս է եկել հանդիպակաց գոտի, որտեղ վրաերթի է ենթարկել ճանապարհը հատած երեխաներին: Այս մասին գրում է ntv.ru-ն:
Բեռնատարի անիվների տակ աղջնակ է հայտնվել, ով տեղում զոհվել է։ Եվս երկուսը, ինչպես հայտնում են ականատեսները, ծանր վիճակում հայտնվել են հիվանդանոցում: