Շրջանառության մեջ է դրվել նոր, վտանգավոր թեմա

Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Նոր տարուց ի վեր, ես ժամանակավոր դադար էի վերցրել քաղաքական թեմաներով գրելուց, փորձելով կենտրոնանալ անվտանգային ոլորտի խնդիրների վրա, որոնցից շատերը հանրայնացում չեն ենթադրում։

Սակայն հունվարի 11-ին Մոսկվայում տեղի ունեցած եռակողմ հանդիպումից հետո, դեռևս գործող իշխանությունը շրջանառության մեջ է դրել նոր, խաբուսիկ և վտանգավոր թեմա, փորձելով հիմա էլ դրանով համախմբել իր կողմնակիցներին, և երկարաձգել իր գոյությունը։

Դա տարածաշրջանում հիմնական մայրուղիների ապաշրջափակման և տնտեսական համագործակցության վերականգման խնդիրն է, որը այսօր ներկայացվում է որպես Հայաստանի շահերից բխող գործընթաց, և որի շուրջ սկսում են կերտվել նոր հանրային միֆեր։

Իրականում, այս խնդիրը խիստ տարողունակ է, և բազմաթիվ շահագրգիռ կողմեր ունի։ Այս խնդրի ամենամեծ շահառուն Թուրքիան է, որը նախկինում արդեն Վրաստանի տարածքով ելք էր ստացել Ադրբեջան, և դարձել էր այնտեղից արտահանվող նավթա-գազային ռեսուրսների հիմնական տրանզիտ իրականացնողը։

Ստանալով նոր հաղորդակցման միջանցքներ, և նվազեցնելով նաև ռազմական վտանգը եղածների նկատմամբ, Թուրքիան հնարավորություն է ստանում Կասպից ծովի վրայով ներթափանցել Կենտրոնական Ասիա, և օգտվել այդ տարածաշրջանի տնտեսական և մարդկային վիթխարի ռեսուրսներից, հընթացս այն փաթեթավորելով իր Պան-թուրանիստական գաղափարախոսությամբ։

Մյուս շահառուն Ռուսաստանն է, որը հնարավորություն է ստանում օգտագործել ադրբեջանական երկաթուղին, և դրանով մատակարարել իր ռազմական բազաները Հայաստանում և հիմա նաև Արցախում։

 

Ադրբեջանը, իր հերթին, հնարավորություն է ստանում ուղիղ կապ իրականացնել Նախիջևանի, և նրա միջոցով էլ Թուրքիայի հետ։

Ինչ վերաբերվում է Հայաստանին, ապա այն տեսականորեն կարող է օգտվել Նախիջևանի տարածքով Իրան գնացող երկաթուղուց, ինչ վերաբերվում է Բաքվով Ռուսաստան գնացող միջանցքից, ապա դրա օգտագործման հավանականությունը չնչին է, քանի որ այն ոչ տնտեսապես է շահավետ, ոչ էլ իրապես անվտանգ է լինելու մեզ համար։

Բոլոր դեպքերում, հաշվի առնելով տարբեր կողմերի շահագրգռվածությունը՝ վերագործարկել այս երկաթուղին, Հայաստանին, իր առկա վիճակում, դժվար է լինելու արգելափակել դա, և հիմա ավելի շուտ պետք է կենտրոնանալ՝ այս համատեքստում խելամիտ գործողություններով սեփական շահերը առավելագույնս առաջ մղելու վրա։

Շատ ավելի բարդ խնդիր է առաջանում, եթե այս երկաթուղու ապաշրջափակումից հետո, ի հայտ է բերվում թուրքական հարևանների հետ տնտեսական համագործակցության սերտացման ավելի ընդարձակ օրակարգ, ներառյալ փոխադարձ առևտուր, ներդրումներ, տուրիզմ, աշխատուժի շարժ, և այլն։

Գաղտնիք չէ, որ այդ հարևանները դիտարկում են հայկական պետականությունը որպես սեփական աշխարհաքաղաքական տարածքում պատահականորեն ձևավորված սեպ, և լավագույն դեպքում պատրաստ են համակերպվել նրա գոյությանը՝ իրենց վասալի կարգավիճակում, իսկ վատթարագույն դեպքում՝ կուզերին այդ սեպը ընդհանրապես վերացնել։

Ուստի ցանկացած տնտեսական համագործակցություն նրանք դիտարկելու են այդ երկարաժամկետ աշխարհաքաղաքական գերակայության տեսակետից, փորձելով այն օգտագործել՝ ավելացնելու թուրքական բնակչությունը Հայաստանի տարածքում, ձեռք բերելու առանցքային ենթակառուցվածքային օբյեկտները, հեռանկարում ամբողջ տարածքներով իրականացնելու թուրքական տարրի վերաբնակեցում, և այլն։

Սրա փորձը մեր հարևան այլ երկրներում իրենք ունեն, և նկրտումներն էլ չեն թաքցնում։

Ցավալին այն է, որ այս ամենում նրանք ունեն դաշնակիցներ Հայաստանի ներսում՝ ի դեմս օլիգարխիկ կապիտալի մի մասի, որը իր կարճաժամկետ շահը տեսնում է նոր առևտրային հնարավորությունների մեջ, առանց իրեն հաշիվ տալու դրա երկարաժամկետ կործանարար հետևանքների մասին։

Սրանց վրա է այսօր հենվում դեռևս գործող իշխանությունը, փորձելով վարդագույն հեռանկարներ նկարել սպասվող համագործակցության վերաբերյալ և մոլորեցնել հասարակությանը։

Իրականում ակնհայտ է, սակայն, որ առանց տարածաշրջանում առկա հակամարտությունները հանգուցալուծելու, աշխարհաքաղաքական իրավիճակը կայունացնելու, և դրա համատեքստում Հայաստանի անվտանգության երաշխիքները ամրապնդելու, ցանկացած տնտեսական համագործակցություն դառնալու է միակողմանի խաղ մեր դեմ, և միայն նպաստելու է Հայաստանի հետագա թուլացմանը և ի վերջո կլանմանը՝ իր ագրեսիվ հարևանների կողմից։

Ուստի այս պայմաններում, հայկական պետության առաջնությունը պետք է լինի ոչ թե տարածաշրջանային համագործակցության ընդլայնումը, այլ սեփական անվտանգության համակարգի վերականգնումը և ամրապնդումը։

Մեզ պետք է վերագործարկել արտաքին հարաբերությունները ավանդական գործընկերների հետ, որոնք խարխլվել են դեռևս գործող իշխանության անհեռատես գործողությունների արդյունքում, արդիականացնել և վերազինել բանակը, զարգացնել սեփական ռազմարդյունաբերությունը, մաքրել պետական համակարգը գործակալներից, ներդնել քաղաքացիական պաշտպանության արդիական համակարգ, և ի վերջո պատրաստ լինել մեր ազգային շահերի պաշտպանությանը՝ բոլոր հասու միջոցներով։

Ավելին՝ այստեղ

դիտվել է 78 անգամ
Լրահոս
Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ
Ամենաընթերցվածները