Հացի գյուղի բնակիչը մանրամասնում է, թե ինչպես է 2 օր առաջ գերեվարվել և ինչպես են իրեն բաց թողել (տեսանյութ)
Հունվարի 14-ին Հացի գյուղի բնակիչ Արա Գասպարյանը գերեվարվել էր ադրբեջանցի զինվորականների կողմից:
Նա գյուղի արոտավայրերից մեկում անասուն էր արածեցնում, երբ դեպքը տեղի է ունեցել. հայտնվել է Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքում և գերվել: Մի քանի ժամ տևած հարցաքննությունից հետո ադրբեջանցիները Արային հանձնել են ռուս խաղաղապահներին:
Թե ինչպես է դեպքը տեղի ունեցել և որն էր պատճառը, որ գյուղացին հայտնվել է գերության մեջ, ներկայացնում է Արա Գասպարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: