Սահմռկեցուցիչ սպանություն Շուշիում, որն իրականացրեցին հայերն ու թուրքերը

1920 թվականի գարնանը Շուշիում տեղի ունեցավ կոտորած։ Արցախում ապրող հայերի քաղաքական և մշակութային կենտրոն հանդիսացող Շուշին քանդվեց, վառվեց ու ավերվեց։ Կոտորածին զոհ գնաց ավելի քան 20 հազար մարդ։ Մուսաֆաթական Ադրբեջանը որոշեց Արցախն իրեն վերջնականապես ենթարկելու ծրագիրն իրականացնել ուժային մեթոդներով ու ճանապարհով։ Սակայն նախքան այս ամենը Շուշիում ու ընդհանրապես Արցախում հայ-թաթարական, թուրքական հարաբերությունները լարված էին։

Բավական է բացել ու ընթերցել այդ շրջանի մամուլը, ու պարզ կդառնա, որ իրականում բազմաթիվ բախումներ ու սպանություններ են տեղի ունեցել այդ շրջանում։ 1917-1920 թվականների Արցախի մասին բացառիկ տեղեկություններ է հայտնել հասարակական-քաղաքական գործիչ Եղիշե Իշխանյանը, ով 1918 թվականի հուլիսից մինչև 1919 թվականի հուլիսը եղել է Արցախի ժողովրդական կառավարության առաջին նախագահը։ Այդ թվականների իրադարձությունների մասին նա գրել է կյանքի վերջին  տարիներին, երբ ապրում էր Նյու Յորքում։ Իշխանյանի գրքում հանդիպում ենք մի սահմռկեցուցիչ սպանության մասին տեղեկության, որը տեղի է ունեցել Շուշիում․

«Մայիսի 29-ի լույս 30-ի գիշերը, իր բնակարանում, Շուշու զինւորական ատեանի պետ գնդապետ Նիկ. Գր. Ռաչկովսկին, կինը, պատանի տղան և աղջիկը չարագործների ձեռքով մորթոտւում են։ Դալի Մահրասայի և Արշօ Աւետիսեանի հետ միասին 31-ին հասնում ենք Շուշի, անտեղեակ կատարւած քստմնելի ոճրի մասին։ Անակնկալի եկանք, երբ տեղեկացանք, թե ովքեր էին ոճրագործները։ Գնացինք ոճիրի վայրը։ Ռաչկովսկին տարիներից ի վեր ապրում էր հայկական հին հանգստարանի մօտակայ թաղում, որը շատ հեռու չէր հայկական քաղաքամասի կենտրոնից։ Տունը պատկանում էր մէկին, որը ընտանիքով Բագւում էր ապրում և ամբողջովին վարձով տւել էր գնդապետին»։ (Հատվածը վերցված է Եղիշե Իշխանեանի «Լեռնային Ղարաբաղ 1917-1920» գրքից, էջ 150):

Իշխանյանն այս նկարագրությունից հետո մանրամասներ է նշում, թե ովքեր են իրականացրել դաժան սպանությունը։ Նա նշում է, որ գնդապետին սպանել են Շուշիի վարկային դրամատան վարչության անդամ Խուդուշ Կուլիևը, ում օգնել են հայազգի հաշվապահ Հայկ Հովհաննիսյանը և դրամատան ծառա Սմբատը։ Հայազգի երկու հանցագործները կաշառված են եղել թուրք Խուդուշի կողմից․

«Երբ ներս մտանք, տեսանք, թե ինչպիսի զարհուրելի ոճիր էր գործւած։ Չորս դիակ, իրենց հագուստների մէջ, մէջքի վրայ պառկած դրութեամբ, մէկ շարքի։ Բոլորն էլ դաշոյնով էին սպանւած։ Դաշոյնը խրել էին իւրաքանչիւրի սիրտը և արիւնը ողողել էր յատակը և լճացել։ Պատկերը ահաւոր էր։ Քաղաքում ողջ հայութիւնը խորապես ցնցւել էր քստմնելի ոճրից և զայրոյթով համակւել ոճրին մասնակից ստոր հայերի դէմ։ Միանգամայն անհանդուրժելի էր, որ ռէալական դպրոցն ավարտած, միջնակարգ կրթութեամբ, Հայկ Հովհաննէսեանը լաւ համբաւ ունեցող ընտանիքի զաւակ, իսկ Սմբատը 1896 թ. Հայկական կոտորածից ճողոպրած որբերից մեկը, որ փոքր հասակում  հասել էր Շուշի, հոգատար վերաբերմունքի արժանացել, գործիք էին դարձել մի գարշելի թուրքի ձեռքին։ Եւ թուրքի եաթաղանից ազատւած Սմբատը, որ միշտ երիտասարդներին Մշոյ և այլ տեղերի կոտորածների մասին էր պատմում, մոռանալով այդ բոլորը, դարձել էր ոճրագործ ու մասնակից Ռաչկովսկիների սպանության»։ (Նույն տեղում` էջ 151):

Որքան էլ զարմանալի է, այնուամենայնիվ սպանության դրդապատճառի հիմքում գնդապետի և  Խուդուշի երեխաներն են լինում։ Պարզվում է, որ Խուդուշի տղան սիրահարված է լինում գնդապետ Ռաչկովսկու դստերը։ Տղան առաջարկ է անում, սակայն աղջիկը մերժում է նրան։ Մերժման հիմքում կրոնական պատճառն էր, ինչպես նաև աղջիկը գիտակցում էր, որ դեռ դպրոցական է և ամուսնանալու մասին այս պահին խոսելն ու մտածելն անիմաստ է։ Սակայն, այս ամենի հետ մեկտեղ՝ պետք է ընդգծել, որ գնդապետի աղջիկը համակրում էր իր համադասարանցուն։ Այս ամենն այնքան ծանր ազդեցություն էր թողել Խուդուշի պատանի տղայի վրա, որ վերջինս ինքնասպանություն էր գործել։ Այս ամենն էլ դարձավ դրդապատճառ, որպեսզի իրագործվի սարսափելի ոճրագործությունը։ Շատ ավելի հուզիչ նկարագրություն է տալիս Իշխանյանը, երբ ներկայացնում է դաժանաբար սպանված ընտանիքի թաղման արարողությունը․

 

«Հունիսի 2-ին Հայկական ծիսակատարութեամբ, ահագին բազմութեան ներկայութեամբ, աճիւնները, չորս դագաղի մէջ, ամփոփւում են իրար կողքի մէկ ընդհանուր շիրիմի մէջ։ Տեսարանը շատ հուզիչ էր։ Տղայի և աղջկայ ընկեր-ընկերուհիների հեկեկանքը յուզում էր մեծերին և առաւելապէս կանանց, որոնք արտասւում էին այնպէս, կարծէս հարազատներին էին կորցրել։ Ծերունիներից մէկը, քարտաշ Յակոբը, յուզուած ասում է` «Ռուս, էն օրն ընկնե՞ս, որ քոսոտ ու քաչալ թուրքը համարձակւի քո պալկովնիկին, կնոջը և երիտասարդներին ոչխարի պէս մորթի»։ Դագաղները ամփոփւելուց յետոյ, զինւորների երկու դասակ, ինչպէս ընդունւած է զինւորական կանոնադրութեամբ, երիցս համազարկ տւին»։ (Նույն տեղում` էջ 153)։

 Շարունակություն....

դիտվել է 433 անգամ
Լրահոս
Ոչ թե ժամանակավոր ճգնաժամի, այլ համակարգային խնդիրների կուտակում. «Փաստ» Քաղաքական համակարգը՝ որպես պետական իմունիտետ. դասեր աշխարհից և Հայաստանի իրականությունը. «Փաստ» Պետության կառուցման ու պետության կազմաքանդման հակադրությունը. «Փաստ» «Նախընտրական փուլում պոպուլիստական և նեղ քաղաքական դրդապատճառներով այս վայրիվերումներն իրականում առաջ են բերելու տնտեսական լրջագույն ռիսկեր». «Փաստ» Սա լավ կամ վատ ապրել չէ, սա առհասարակ ապրել չէ.... «Փաստ» Երկու ամսում ինը տարվա տեղը լրացվելո՞ւ է. «Փաստ» «Հայաստան» դաշինքի միջոցառման լուսաբանումներն ունեցել են մոտ 15 մլն դիտում. «Փաստ» Միայն ամոթ ու խայտառակություն՝ իշխանությունների պատճառով. «Փաստ» Ո՞վ է Մարիո Նաուֆալը, որին հարցազրույց է տվել Նարեկ Կարապետյանը. «Փաստ» «Հրազդանի թիվ 2 մսուր-մանկապարտեզ»-ի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է Կուրտուայի վնասվածքի վերաբերյալ նոր մարամասներ են հայտնի դարձել․ բելգիացին կարող է բաց թողնել «Բավարիայի» դեմ խաղերը Եվրոպայում գազի գները մեկ երրորդով աճել են Իրանի նոր hարվածից հետո. Bloomberg Վանաձորում կալանավորել են 2 եղբոր, որոնք հանցավոր կազմակերպություն են ստեղծել «Լաբուբու»-ն պատրաստ է մեծ էկրանին. ո՞վ կբեմադրի ռեժիսորական աշխատանքը և կգրի սցենարը Կասեցվել է «Էյեմ ֆակտորի»-ի պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ «Չկա կյանքում ավելի հաճելի բան, քան ճամփորդել ընտանիքով». Մենչը Հռոմից լուսանկարներ է հրապարակել Սենեգալի ֆուտբոլի ֆեդերացիան կբողոքարկի Աֆրիկայի գավաթից զրկելու CAF-ի որոշումը Իրանում հայտարարել են ութ դեղագործական գործարանների վնաuման մասին Louis Vuitton-ը թողարկել է 250 եվրո արժողությամբ շոկոլադե պայուսակ՝ ուտելի շքեղություն Զատկի համար Մենք անհանգստացած ենք, որ քաղաքացիություն ստանալու ծավալները քիչ են. Փաշինյանը՝ արցախցիների մասին «Կհանդիպենք 10 ամսից». Գոռ Հակոբյանի որդուն՝ Ֆելիքսին ճանապարհեցին Գերմանիա Մերձավոր Արևելքում պшտերազմը կարող է Ուկրաինային թողնել առանց հակաoդային պաշտպանnւթյան hրթիռների հայթայթման աղբյուրների. Զելենսկի Իրանը hարվածներ չի hասցնում քաղաքացիական օբյեկտներին. Արաղչի Ոչ միայն ռազմական ուժով, այլ նաև հաշվարկային հզորություններով և ալգորիթմական ինտելեկտով. «Փաստ» «Ընտրություններն են այն հնարավորություններից մեկը, որ ժողովուրդը ձերբազատվի մեզ պատած աղետից». «Փաստ»
Ամենաընթերցվածները