Ո՞վ կհեռացնի Նիկոլին. այս «մանրուքից» շատ բան է կախված. Մոսկվային մնաց 10-15 օր

Մոսկվային մնաց 10-15 օր ․․․․

Տարածաշրջանային գործընթացները, թևակոխելով նոր փուլ, ենթադրում են ակտիվ վերաձևումների շարունակություն՝ խաղաղ դիվանագիտական և քաղաքական սցենարով, համեմված՝ ռազմական սպառնալիքներով։

Արևմտյան կենտրոնների հանճարեղ նախագծի հաջորդ փուլը՝ Հայաստանի համար, ենթադրում է իրենց իսկ կողմից ներդրված Նիկոլ Փաշինյանի հեռացումը, որին, որքան էլ տարօրինակ թվա, կտրվի Ռուսաստանի գործակալ տիտղոսը, գործակալ, որը դավաճանաբար կործանեց Արցախն ու Հայաստանը։

Այն, որ Նիկոլը ամբողջությամբ սպառել է իրեն, և ինչ որ սցենարով կհեռացվի ու կպատժվի, կասկածից վեր է։ Վ․ Պուտինի կողմից վերջին շրջանի «քաղցր» խոսքերն՝ ուղղված Ն․ Փաշինյանին, և Աննա Հակոբյանի Մոսկովյան այցը որպես ապացույց ներկայացնելով, Հայաստանում շուտով կարող է սկսվել վերոնշյալ գործողությունը՝ ընդգծված հակառուսական համատեքստով։ Գործընթացի սկսվելու դեպքում այն անկասկած հաղթական ավարտ կունենա։

Սցենարի երրորդ մասում տեղի կունենա ռուսական զորքի դուրս բերում ՀՀ-ից և Արցախից, որը, որքան էլ տարօրինակ դիտվի, կկատարվի ոչ թե հայկական կողմի պահանջով, այլ ռուսները ստիպված կիրականացնեն՝ ՌԴ-ի հարավային սահմաններում անջատողական շարժումները կանխելու նպատակով (Հայոց պատմության ընթացքում այս տեսակ «հետկանչեր», կարծում եմ, էլի են եղել)։

 

Ռուսական կենտրոններում արդյո՞ք առկա են հաշվարկներ՝ վերոնշյալ սցենարներին հակազդելու համար, թե՞ Արցախում խաղաղապահների տեղակայման և Նիկոլին իրենց «կամակատարը» դարձնելու «հաջողություններից» ոգևորված զբաղված են միայն «Նավալնիի գործով»։ Ակնհայտ է, որ այս գործընթացները (և ոչ միայն) խիստ փոխկապակցված են, և, եթե Ռուսաստանը առաջիկա 10-15 օրվա ընթացքում իր հարավային միակ դաշնակից Հայաստանում իշխանափոխության միջոցով դիրքերը չամրապնդի, կկորցնի ամբողջ Այսրկովկասը և ստիպված անջատողական շարժումների դեմ պայքար կսկսի իր հարավային սահմաններում։

Նկատի ունենալով վերոգրյալը մենք՝ հայերս, պատմության մեջ գոնե մեկ անգամ պարտավոր ենք քաղաքական հասունություն և ճկունություն ցուցաբերենք։ Մեր քաղաքական միտքը (եթե այդպիսին առկա է) կամ շերտը (բարեբախտաբար որոշակիորեն առկա է), մի շարք հրատապ քայլեր ունի իրականացնելու՝ արևմտյան, հյուսիսային և արևելյան կենտրոնների հետ։

1․ օգտագործելով բոլոր կապերն ու հնարավորությունները՝ պարզել, արդյո՞ք արևմտյան և հյուսիսային կենտրոնները փոխադարձ համաձայնությամբ են իրականացնում տարածաշրջանային այս վերաձևումները։

2․ Հյուսիսին ներկայացնել, համոզել, որ ժամանակը սպառվում է, և եթե այս սցենարը անընդունելի է համարվում Մոսկվայի համար՝ հաշված օրերի ընթացքում գործել է պետք։

3․ Խորը և վստահելի հարաբերություններ ձևավորել Արևմուտքի կենտրոնների հետ՝ իրենց հաղթանակի դեպքում հասկանալու թուրքական վտանգի աստիճանը մեզ համար։ Առաջարկել այլընտրանքային՝ թուրքականը բացառող մոտեցումներ մեր տարածաշրջանի համար (այդպիսիները առկա են, բայց խելք և ժամանակ է անհրաժեշտ իրականացնելու համար)։

4․ Որպես այլընտրանք պարզել Չինական կողմի հետաքրքրությունների, ծրագրերի և պատրաստակամության աստիճանը՝ տարածաշրջանի և, մասնավորապես, Հայաստանի մասով։ Վստահաբար, ռազմավարական առումով ժամանակի ընթացքում Չինական գործոնը մեծանալու, անգամ դոմինանտ դառնալու հնարավորություն ունի տարածաշրջանում։

Այս ամենն իրականացնելու համար առաջին քայլը պետք է լինի հայության կողմից Նիկոլի հեռացումն իրագործելը։ Նա, միևնույնն է, հեռացվելու է, հարցն այն է թե ու՞մ կողմից՝ Արևմուտքի, Հյուսիսի, թե՞ Հայերիս, և այս «մանրուքից» շատ բան է կախված:

ՀՅԴ անդամ Լևոն Գաբրիելյանի ֆեյսբուքյան էջից

Շարունակություն...

դիտվել է 857 անգամ
Լրահոս
Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ
Ամենաընթերցվածները