«Հրաշքով ողջ մնաց». ռուս զբոսաշրջիկներն օգնելու փոխարեն՝ տեսանկարել են իրենց խեղդվող ընկերոջը (տեսանյութ)
Ռուսաստանցիները չեն օգնել Մոսկվայից եկած զբոսաշրջիկին, ով ընկել էր Բայկալ լիճը և խեղդվում էր, սակայն տեսանկարել են միջադեպը:
Комсомольская правда»-ի փոխանցմամբ՝ մյուս երեք զբոսաշրջիկները մնացել են կադրի հետևում և նկարահանել իրենց խեղդվող ընկերոջը: Միայն լսելի է, թե ինչպես են նրանք խորհուրդներ տալիս, թե ինչպես դուրս գա ջրից: Վայրկյաններ անց տղամարդն ինքնուրույն դուրս է գալիս: Հարցին, թե ինչու չէր օգնում՝ հոլովակի հեղինակը պատասխանում է. «Նկարահանում էի»:
Տեսանյութը հրապարակվել է Ինստագրամում, հունվարի 8-ին՝ «Հրաշքով ողջ մնաց» մակագրությամբ: